13:21 01.03.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Արցախի Հանրապետությունը 1992-94 թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային, հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով: Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ, տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություն է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ՝ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մշակութային ժառանգությունը:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է՝ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից:
Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացում»:
11:52 07.08.2025
Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։ ...
11:46 07.08.2025
Հայտարարվել է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետըԿառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...
11:38 07.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...
11:30 07.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանությանԻսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...
11:20 07.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...
11:11 07.08.2025
Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի […] ...