18:40 02.03.2021
Հունվարին հիվանդացության անկման ֆոնին, շուրջ երեք տասնյակ հիվանդանոցներ վերապրոֆիլավորվեցին ու վերադարձան իրենց նախկին գործառույթներին: Այդ ցանկում էր նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը:
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այժմ թերբեռնված է: Հոսպիտալացված հիվանդները երկու՝ մանկական ու մեծահասակների բաժանմունքներում միասին մոտ 10-ն են: Հունվարի 15-ից Գյումրիի ինֆեկցիոնը վերադարձել է նախկին գործառույթներին ու արդեն ընդունում է ոչ թե կորոնավիրուսով, այլ թոքաբորբերով ու տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների:
Թոքաբորբով հիվանդների թեստավորումը թեև հիմնականում բացասական արդյունք է տալիս, բայց գործիքային հետազոտությամբ բժիշկները համոզվում են, որ գործ ունեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի հետ: Այսինքն՝ Գյումրիի ինֆեկցիոնը հիմա ոչ թե կորոնավիրուսն է բուժում, այլ դրա հետևանքները:
«Շատ են եղել դեպքերը, երբ գործիքային հետազոտությունը ցույց է տալիս վիրուսային թոքաբորբի պատկեր: Շատ հնարավոր է, որ տարել է վիրուսը տվյալ պացիենտը, արդեն լավացել է, բայց բարդությունը դեռ կա և բուժման կարիք կա»,- Shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:
Իսկ կորոնավիրուսի դեպքերի թիվը հունվարից մարզում նվազել է: Հոսպիտալացման ենթականերն ուղեգրվում են մայրաքաղաքի բուժհաստատություններ, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին: «Գյումրի» բժշկական կենտրոնի և ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություններում հատուկենտ հիվանդներ են:
«Շիրակի մարզում կայուն համաճարակային իրավիճակ է: Այս պահին մենք ունենք ամբուլատոր բուժման մեջ գտնվող 36 դեպք ամբողջ մարզում, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ ծառայությունում ունենք ընդամենը 5 նմուշառված հիվանդ»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Հիվանդացության թվերի նվազումը մասնագետները պայմանավորում են կոլեկտիվ իմունիտետի ձևավորմամբ, այսինքն՝ մարզի բնակչության մեծ մասը COVID-19-ով հիվանդացել է, լավացել և հակամարմիններ են ձևավորվել: Սա, ըստ մասնագետների, նվազեցնում է երրորդ ալիքի հավանականությունը:
Այդուհանդերձ, հաստատվող դեպքերի ոչ մեծ աճ բժիշկներն արձանագրում են: Համեմատությունը հունվար ամսվա հետ է: Ըստ նախարարության տվյալների՝ փետրվարի 26-ին և 27-ին Հանրապետությունում հոսպիտալացված հիվանդների թիվն աճել է 44-ով: Ըստ այդմ էլ, անհրաժեշտություն է առաջացել նորից կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար հիվանդանոցներ վերապրոֆիլավորել: Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետն է նշում՝ առայժմ խոսքը մարզային կենտրոններին չի վերաբերում:
«Այս պահի դրությամբ կոնկրետ թվերն այնպիսին չեն, որ մենք խոսենք Շիրակի մարզում ստացիոնար բուժհաստատությունների վերաբացման մասին: Հայաստանում կան կենտրոններ, որտեղ բուժվում են հիվանդները: Եթե ունենանք այնպիսի թվեր, որ կարիք լինի վերաբացելու, բնականաբար կգնան նաև դրան: Ամենայն հավանականությամբ, կդիտարկվի մայրաքաղաքում մյուս կենտրոնների վերաբացումը: Եթե մահճակալները չբավարարեցին, այդ ժամանակ նոր մարզային կենտրոնների վերաբացման մասին խոսք կլինի»,- ասել է Լեյլի Ասլանյանը:
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը մինչև 102 մահճակալ ծավալելու հնարավորություն ունի: Բայց մինչ հերթը մարզային կենտրոնների վերապրոֆիլավորմանը կհասնի, նախ մայրաքաղաքում են ավելանալու կորոնավիրուսով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները: Հիվանդացության ներկայիս տեմպերը հաշվի առնելով, մասնագետները կանխատեսում են, որ մարզերում նման բուժհաստատությունների կարիք առաջիկայում չի լինի:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:07 17.07.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկՀուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում: Հանդիպման […] ...
18:58 17.07.2025
Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժածԱյսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
18:52 17.07.2025
«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...
18:46 17.07.2025
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...
18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...