13 տարեկան վարպետ Էդիկը․ գյումրեցի պատանին համադրում է արհեստն ու համակարգչային գիտելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

13 տարեկան վարպետ Էդիկը․ գյումրեցի պատանին համադրում է արհեստն ու համակարգչային գիտելիքները

19:45 03.03.2021

Թե ինչպես կարող է սերն արհեստի նկատմամբ փոխանցվել ժառանգաբար: Օրինակը գյումրեցի դպրոցական Էդիկ Գյուրջօղլյանն է, որն ազատ ժամանակը ոչ թե վատնում է համակարգչային խաղերի վրա, այլ արհեստանոցում լուրջ զբաղմունք է գտել։ Փայտամշակումը դարձել է նրա հոբբին, իսկ հին իրերի վերանորոգումով օգնում է ընտանիքին ու ծանոթ-բարեկամներին: Վարպետ Էդիկն ընդամենը 13 տարեկան է, բայց աշխատում է հմուտ մասնագետի պես ու համատեղում համակարգչային գիտելիքները փայտամշակման հմտությունների հետ:

Էդիկի ազատ ժամանակն անցնում է նույն բակում իրենց տան հարևանությամբ գտնվող հին տանը, որը դարձել է արհեստանոց: Այստեղ շինարարական ամենատարբեր գործիքներ են՝ այն ամենը, ինչ պետք է ու ինչով աշխատում են հմուտ արհեստավորները: Փայտի ու մետաղի մշակման համար նախատեսված գործիքները պատանու ձեռքում աշխատում են նույնքան վարժ, որքան հմուտ վարպետների:

«Երբ դասերս շուտ եմ վերջացնում, կամ ամեն ինչ անում եմ, որ շուտ վերջացնեմ, գալիս եմ այստեղ: Փայտից իրեր եմ պատրաստում: Նաև երկաթ եմ տաշում»,- Shantnews-ի հետ զրույցում ասում է Էդիկ Գյուրջօղլյանը:

Էդիկի մայրն է պատմում՝ ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ իրենց ընտանիքը նոր տուն կառուցեց, հինն ապամոնտաժեց: Բոլոր հին իրերը տեղափոխեցին Էդիկի արհեստանոց: Պապի՝ վարպետ Էդիկի, փայտամշակման գործիքները պատանուն ամենաշատը դուր եկան: Պապից ժառանգել է ոչ միայն գործիքները, նաև վարպետի կոչումը:

 

«Արդեն մասնագետ է դարձել: Եթե տանն ինչ-որ բան փչանում է, անպայման իրեն ենք դիմում: Կատակով վարպետ Էդիկ ենք անվանում: Երբ սարքում է անսարք իրերը, ասում ենք՝ վարպետ Էդիկի մոտ ստացվեց: Փայտից պատրաստած առաջին մատանիներն ինձ, ապա քրոջն է նվիրել: Հիմա էլ սիրուն աղջիկներին նվիրելու համար է պատրաստում»,- ասում է Էդիկի մայրը՝ Անահիտ Գյուրջօղլյանը:

Համակարգչային գիտելիքներն ու արհեստը Էդիկը համատեղել է: 3 D մոդելավորման միջոցով նախագծել է մատանիներ, որպես նյութ օգտագործում է փայտը:

Էդիկն ապրում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող թաղամասում, որտեղ հին ճարտարապետությամբ տներ են: Ամեն անգամ թաղամասում զբոսանքից Էդիկը դատարկաձեռն չի վերադառնում: Ընկերներն ու հարևանները գիտեն հին իրերի նկատմամբ նրա հետաքրքրությունների մասին: Բոլորի տանը եղած հին իրերն այստեղ են հավաքվում:

«Հին զանգ եմ այստեղ տեղափոխել: Մեր թաղամասում հին տներից մեկն ապամոնտաժում էին: Զանգն այնտեղից եմ բերել: Նաև հին մեխեր են, որոնք ամրացվում էին դռների վրա: Դրանք ուղղել եմ, իմ հավաքածուում եմ դրել: Նաև նույն դռների երկաթե հենակներն եմ բերել: Իմ հավաքածուի մեջ նաև հին ժամացույցներ են, լամպ և պատեֆոն․․․ Վերանորոգելու եմ»,- ասում է Էդիկը:

Դրանք պատանու համար արհեստն ու ինժեներական միտքը զարգացնելու միջոց են: Օրինակը պատեֆոնն է: Տասնյակ ձայնապնակների վրա եղած երգերը Էդիկն առաջին անգամ պատեֆոնով է լսելու, երբ այն վերանորոգի:

Էդիկը սովորում է 8-րդ դասարանում: Մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել: Բայց մի բանում վստահ է՝ ինչ մասնագիտությունն էլ ընտրի՝ արհեստը ձեռքից բաց չի թողնի։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

18:35 17.07.2025

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

18:30 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

18:24 17.07.2025

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

18:17 17.07.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […] ...

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

18:11 17.07.2025

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...

BACK_TO_TOP