Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը ապացույցների հրապարակման փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը ապացույցների հրապարակման փուլում է

18:40 03.03.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում:

Կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Գործի քննությունը ապացույցների հետազոտման և հրապարակման փուլում է։ Այսօր դատարանում մի շարք ապացույցներ են հրապարակվել։

Մասնավորապես, պետմեղադրողը ներկայացրել է Ջուլիետա Ղուկասյանի հագուստների առգրավման, դիակի զննության, արյան նմուշառման մասին արձանագրությունները, ինչպես նաև դեպքի վայրում առկա տեսախցիկների ձայնագրությունների առգրավման արձանագրությունները: Ներկայացվել է դեպքի վայրի զննության արձանագրությունը, որում, բացի տեղանքի զննության մասին տեղեկություններից, նաև դեպքի ականատեսներից մեկի վկայություններն են: Նա 2018-ի դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Սլաբոտկա թաղամասում, որտեղ ծեծի է ենթարկվել Ջուլիետա Ղուկասյանը, նկատել է երիտասարդի, որը, ականատեսի պնդմամբ՝ ազգությամբ ռուս է եղել և նրա գործողություններից տուժել է նաև ինքը:

«Զննության մասնակից Ռ. Ա.-ն, մատնացույց անելով Մայակովսկի փողոցի տան դիմացի երթևեկելի ճանապարհահատվածը, հայտարարել է, որ տվյալ տարածքից լսել է մարդու կողմից արձակված տարօրինակ ձայներ: Հետ շրջվելով՝ տեսել է մարդու, որին նմանեցրել է ազգությամբ ռուսի: Նշված տեղում այդ անձը հարձակվել է իր վրա: Պաշտպանվելու նպատակով ոտքերով հարվածներ է հասցրել այդ երիտասարդի ոտքերին ու դիմել փախուստի և ընթացել դեպի Շահումյան փողոց»,- ասվում է  դեպքի վայրի զննության արձանագրության մեջ, որն այսօրվա դատական նիստում հրապարակել է պետմեղադրող Վահե Միրզոյանը:

Իսկ նախորդ դատական նիստում հրապարակվել էր նաև ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ նա ճանաչվել է մեղսունակ:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:46 17.07.2025

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

18:35 17.07.2025

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

18:30 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

18:24 17.07.2025

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...

BACK_TO_TOP