ԱՄՆ-ն արտերկրում այլևս չի մասնակցի «մշտական պատերազմներին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+22.09 oC

ԱՄՆ-ն արտերկրում այլևս չի մասնակցի «մշտական պատերազմներին»

11:18 04.03.2021

ԱՄՆ-ն այլևս չի մասնակցի «մշտական պատերազմներին» արտասահմանում։ Այս մասին նշվում է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարական միջանկյալ ուղեցույցում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հաղորդվում է, որ փաստաթուղթը հրապարակվել է, որպեսզի ցույց տա նախագահ Ջո Բայդենի տեսլականն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն համագործակցելու աշխարհի հետ։

«ԱՄՆ-ն չպետք է և չի մասնակցի մշտական պատերազմներին, որոնք արժեցել են հազարավոր կյանքեր և տրիլիոնավոր դոլարներ։ Մենք կաշխատենք այն բանի շուրջ, որպեսզի պատասխանատու կերպով ավարտենք ԱՄՆ-ի ամենաերկարատև պատերազմն Աֆղանստանում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ Աֆղանստանը դարձյալ չդառնա անվտանգ ապաստան ահաբեկիչների համար, որոնք հարձակումներ են գործում ԱՄՆ-ի դեմ», – նշված է ուղեցույցի տեքստում։

Միևնույն ժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ ամերիկյան զինվորականների ներկայությունը եվրոպական և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շատ ավելի լուրջ կլինի, քանի որ Վաշինգտոնը նախատեսում է «զսպել հակառակորդներին և պաշտպանել իր շահերը՝ աշխատելով գործընկերների հետ»։

Բացի այդ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը «կհամապատասխանի այն մակարդակին, որն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչական ցանցերի ոչնչացման, Իրանի ագրեսիայի զսպման և ամերիկյան շահերի պաշտպանության համար»։

Փաստաթղթում նշվում է նաև, որ աշխարհում ուժի բաշխումը փոխվում է՝ ստեղծելով նոր սպառնալիքներ։

«Պեկինը և Մոսկվան մեծ ջանքեր են գործադրել՝ նպատակ ունենալով զսպել ԱՄՆ-ի հզորությունը և թույլ չտալ մեզ պաշտպանել մեր շահերը և դաշինքներն ամբողջ աշխարհում», – նշված է փաստաթղթում։

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարական միջանկյալ ուղեցույցում մեծ տեղ է հատկացված նաև COVID-19-ի համավարակի դեմ պայքարին և այդ պայքարում գլոբալ ջանքերը միավորելու կարևորությանը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարի այլ երկրներում ժողովրդավարություն տարածել բռնի ուժով, ավտորիտար ռեժիմների տապալմամբ և թանկարժեք ռազմական միջամտությունների կազմակերպմամբ: Ըստ Բլինկենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կձգտի ժողովրդավարություն տարածել՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար և գործընկերերին պարգևատրելով ժողովրդավարական բարեփոխումների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP