18:47 04.03.2021
Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում նախկին տնօրենի, այժմ պետի խորհրդականի աշխատանքային օրը սկսվում է տվյալների ամփոփման սենյակից: Այստեղ է հավաքագրվում 17 սեյսմիկ կայաններից ստացվող տեղեկատվությունը, որը մասնագետի համար պարզ է դարձնում պատկերը, թե սեյսմիկ ինչպիսի իրավիճակ է:
Սպիտակի երկրաշարժն էր այն սկզբնակետը, որը պարտադրեց Հայաստանին ունենալ Սեյսմիկ ծառայություն: Գիտական գործունեության ընթացքում Սերգեյ Նազարեթյանը մոտ 400 աշխատության հեղինակ է: Դրանցում մանրամասն ու համակողմանիորեն ուսումնասիրված է Սպիտակի երկրաշարժը: Հետագայում կազմվել են օջախային գոտում գտնվող բնակավայրերի միկրոշրջանացման քարտեզները, գնահատվել է սեյսմիկ ռիսկը:
«Սպիտակի երկրաշարժը շատ կարևոր առանձնահատկություն ունի, որ համարվում է աշխարհի լավ ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Սպիտակի երկրաշարժից հետո 40 զարգացած երկրներից մասնագետներ եկան, կայաններ տեղադրեցին, ուսումնասիրեցին երկրաշարժը: Սպիտակի երկրաշարժը մեզ համար հատուկ հետազոտական լաբորատորիա դարձավ: Մոտ 400 գիտական աշխատանքներ եմ հրատարակել: Դրանց կեսից ավելին Սպիտակի երկրաշարժին են վերաբերում, կամ դրա դասերին»,-Shantnews-ին ասել է երկրաֆիզիկոս, գիտնական Սերգեյ Նազարեթյանը:
Երկրաֆիզիկոսն այսօր աշխատանքի էր եկել իր համար ամենաթանկ ու արժեքավոր մեդալը կրծքին: Մ․ Լոմոնոսովի անվան մեդալը 1998-ին նրան շնորհել է Լենինգրադի «Կենսապահովման անվտանգության գիտությունների ազգային ակադեմիան»:
Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի խորհրդական, երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը նշում է գիտական գործունեության 50 ամյակը: Դրանցից 20-ը երկրաֆիզիկայի ինստիտուտում աշխատած տարիներն են, իսկ 30 տարիները բաժին են հասնում սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության կազմավորմանն ու գործունեությանը: Սերգեյ Նազարեթյանի գիտական գործունեության 50 ամյակն ամփոփող գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր:
Գրքում այն ամենն է, ինչին հասել է Հայաստանը սեյսմիկ անվտանգության բնագավառում: Սերգեյ Նազարեթյանի և նրա գործընկերների մշակած մեթոդաբանությունը, որով գնահատվել է բնակավայրերի սեյսմիկ ռիսկը, հրապարակվել է ամերիկյան «Սեյսմիկ ինստրումենթս» հեղինակավոր ամսագրում, նրան, որպես առաջադեմ գիտնականի, հրավիրել են գիտական զեկույցների աշխարհի 30 երկրներում: Թեև ինքն իրեն համեստորեն ոչ թե գիտնական, այլ գիտաշխատող է համարում:
Աշխատանքային տարիներն ամփոփելուց հետո, իհարկե, չի մոռանում խոսել տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության մասին: Մասնավորապես, Գեղարքունիքում և մայրաքաղաքից ոչ հեռու տեղի ունեցած վերջին երկրաշարժերի մասին: Գնահատականը երկու օջախների համար էլ նույնն է՝ սեյսմիկ իրավիճակը կայուն է:
«Շորժայի օջախային գոտին հանգստացել է: 200-ից ավելի հետցնցումներ այնտեղ եղան: Երևանի մոտ՝ Նուբարաշենի օջախը ևս հանգիստ է, և որ ամենակարևորն է՝ անոմալիաներ չունենք: Երբ որ նոր տեղում է հայտնվում երկրաշարժ, դա ավելի անհանգստացնող է, քան, օրինակ, Փարաքարում տեղի ունեցողները: Մենք արդեն գիտենք Փարաքարի օջախի բնութագիրը: Այնտեղ լինում են ոչ խոր ցնցումներ: Ժողովուրդը վախենում է ու այսքանով վերջանում է: Նուբարաշենի երկրաշարժը նույն բեկվածքի վրա է, Փարաքարի օջախի շարունակությունն է»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Նազարեթյանը:
Սեյսմաբանությունում, ասում է՝ պետք է համարձակ, բայց միևնույն ժամանակ զգույշ լինել: Գյումրիում այսօր սեյսմիկ ռիսկը ամենացածրն է, որովհետև 88-ից հետո շինարարության որակն էր ուշադրության կենտրոնում: Այս մոտեցումը, ըստ երկրաֆիզիկոսի, պետք է կիրառվի նաև մյուս բնակավայրերում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...