ԵՄ կարգավորող մարմինը սկսել է Sputnik V պատվաստանյութի փորձաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

ԵՄ կարգավորող մարմինը սկսել է Sputnik V պատվաստանյութի փորձաքննությունը

19:27 04.03.2021

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի հետևողական փորձաքննության ընթացակարգը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է կարգավորող մարմնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ЕМА) Դեղերի բժշկական օգտագործման հարցերով հանձնաժողովը սկսել է Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված COVID-19-ի դեմ Sputnik V («Գամկովիդվակ») պատվաստանյութի հետևողական փորձաքննության ընթացակարգը»,- գրված է հաղորդագրության մեջ:

ԵՄ կարգավորող մարմինը հայտնել է, որ փորձաքննության ընթացքում մասնագետները կգնահատեն՝ արդյոք դեղամիջոցը համապատասխանո՞ւմ է Եվրամիության չափանիշներին՝ արդյունավետության, անվտանգության և որակի առումով:

Կարգավորող մարմինը նաև նշել է, որ վերջնական հայտի դիտարկումը պետք է որ «սովորականից ավելի քիչ ժամանակ խլի՝ պայմանավորված այն աշխատանքներով, որոնք կատարվելու են հետևողական փորձաքննության ընթացքում»։

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ EMA-ի հաստատումը թույլ կտա ԵՄ բնակիչներին Sputnik V պատվաստանյութ մատակարարել 2021 թվականի հունիսից:

«Պատվաստանյութերի հարցում համագործակցությունը պետք է վեր լինի քաղաքականությունից, և EMA-ի հետ համագործակցությունը հիանալի օրինակ է, որը հաստատում է, որ միայն ուժերի միավորումը կարող է հաղթել համաճարակը»,- ասել է նա:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԵՄ մի շարք երկրներ արդեն հաստատել են Sputnik V-ի օգտագործումը՝ առանց սպասելու EMA-ի կողմից դեղամիջոցի համաեվրոպական գրանցմանը: Ներկայումս պատվաստանյութը գրանցված է Հունգարիայում և Սլովակիայում:

Sputnik V-ն պետական կարգավորող մարմինների կողմից ստացած հաստատումների քանակով աշխարհում առաջատար եռյակում է գտնվում։ Sputnik V-ն արդեն գրանցել է 42 երկիր, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում է 1,1 միլիարդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

11:18 14.05.2025

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:10 14.05.2025

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

11:05 14.05.2025

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։ Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի […] ...

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

10:58 14.05.2025

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...

BACK_TO_TOP