14:57 05.03.2021
«Թեև հիմնականում տնտեսական ցուցանիշների անկում է գրանցվել, բայց որոշակի ակտիվություն է եղել գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես ԵԱՏՄ երկրների միջև:
Մենք պետք է նշենք, որ մասնավոր սեկտորն ինչ-որ կերպ փորձել է դուրս գալ ստեղծված իրավիճակից, և գործողությունների արդյունավետ կառավարման արդյունքում 2021 թվականին այդ փորձերը որոշակի արդյունք կտան և կնպաստեն Հայաստանի տնտեսական աշխուժությանը:
Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը, ապա մի քիչ շուտ է խոսել այդ մասին, քանի որ այդ ճանապարհների ապաշրջափակումն առայժմ օգուտ է միայն Թուրքիային և Ադրբեջանին: Իհարկե, ժամանակակից աշխարհում բոլոր երկրները գնում են խոչընդոտների նվազեցման ճանապարհով, լավագույն օրինակը Եվրոպական միությունն է, որտեղ չկան սահմաններ: Բայց քանի դեռ ապաշրջափակված չեն ներքին ենթակառուցվածքները Արցախի հայերի համար, նրանք հնարավորություն չունեն կապ հաստատել հարևան գյուղերի բնակիչների հետ, որտեղ իրենց հարազատների աճյուններն են, որտեղ ոչնչացվում են մշակութային հուշարձանները, ինչի մասին ահազանգում են նաև միջազգային կառույցները, ահա այդ իրավիճակում ոչ միայն տնտեսական, այլև ռազմական սպառնալիք է առկա:
Նկատենք, որ այս կարճ ժամանակահատվածում պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական երկրորդ զորավարժություններն են կատարվում Արցախի սահմանին, որոնք 6 շաբաթ են տևելու: Դա շատ լուրջ բան է»,- խոսելով Հայաստանի 2020-ի տնտեսական հետազոտության արդյունքների մասին՝ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Տեսակամրջի մասնակիցները նշել են, որ անցած տարի շատ բարդ ու հակասական էր Հայաստանի համար՝ 44-օրյա պատերազմը մեծ վնասներ հասցրեց տնտեսությանը, հասարակությունը մեծ ողբերգություն ապրեց, իսկ կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասը գնահատվել է մոտ 7.5 տոկոս:
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...
20:15 06.05.2025
Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al ArabiyaYemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...
20:05 06.05.2025
Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետՀռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...