Գյումրիում բնակարանների պահանջարկը նվազել է, բայց քաղաքապետարանը բնակարանաշինական ներդրումային առաջարկ է քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Գյումրիում բնակարանների պահանջարկը նվազել է, բայց քաղաքապետարանը բնակարանաշինական ներդրումային առաջարկ է քննարկում

17:10 06.03.2021

Գյումրիի բնակարանային շուկայում պահանջարկը մոտ 30 տոկոսով նվազել է: Սա ցույց են տալիս անշարժ գույքի գործակալությունների ուսումնասիրությունները: Համավարակով, ապա նաև հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ նվազել է գնողունակությունը, հետևաբար նաև պահանջարկը: Սա իր հերթին ազդել է գների վրա: Գյումրիի բնակարանային շուկայում առայժմ գնանկումը մեծ չէ, բայց մասնագետների կանխատեսումներով այն շարունակական է լինելու:

Բնակարանային շուկայում գին ձևավորողը մի շարք գործոններ են՝ որտեղ է գտնվում շենքը կամ տունը, երբ է կառուցվել՝ հին է, թե նոր, վերանորոգված է, թե պետական վիճակում:Գյումրիի նկատմամբ նաև ուշադրության շնորհիվ, բնակարանների գները 2 տարի առաջ աճեցին։

Միևնույն ժամանակ անշարժ գույքի շուկայի մասնագետը հետաքրքիր դիտարկում է անում՝ Գյումրիում բնակարանների գնանկումն ավելի քիչ է, քան մայրաքաղաքում:

«Երևանի շուկայում գնանկումը կազմել է մոտ 5%: Գյումրիում գնանկումը կազմել է մոտ 1,5%: Դա հնարավոր է այն դեպքում, եթե Գյումրիում ազդող գործոններն ավելի թույլ են, քան Երևանում կամ այն դեպքում, երբ Գյումրիում պահանջարկն ավելի շատ է՝ առաջարկի հետ համեմատած »,-Shantnews-ի հետ զրույցում ասել է անշարժ գույքի գործակալության տնօրեն Արարատ Պապոյանը:

Մոտ 20 տոկոսով ավելի թանկ են բնակարանները, որոնք համեմատաբար նոր շենքերում են: Գյումրիում նոր բնակֆոնդ ասվածը 88-ից հետո կառուցված ու ամրացված շենքերն են: Մայրաքաղաքում բնակարանաշինությունը, որպես բիզնես , շահավետ է, քանի որ հենց նորակառույց բնակարանների պահանջարկն է մեծ: Գյումրիում բիզնեսի այս տեսակը զարգացնելու համար նախապայման կա:

«Որպեսզի Գյումրիում ծավալվի բնակարանաշինություն, որպես ձեռնարկատիրական գործունեություն, պետք է, որ բնակարանաշինության ինքնարժեքը շուկայական արժեքից ցածր լինի:Այսօրվա դրությամբ մոտեցել ենք,բայց դեռ չենք հասել դրան, որ բնակարանների շուկայական արժեքը լինի ինքնարժեքից բարձր»,-նշում է Արարատ Պապոյանը:

Այդուհանդերձ բնակարանային ներդրումային ծրագրի առաջարկ Գյումրիում կա: Մայրաքաղաքում նույն բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկն է Գյումրիում 320 բնակարան կառուցելու հայտ ներկայացրել: Էսքիզային նախագիծը Գյումրիի գլխավոր ճարտարապետի սեղանին է:

Ինչքանով է այն իրականանալի, երբ Գյումրիում բնակարանների պահանջարկը նվազել է։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը  նշում է՝ ներդրողն ինքն է շուկայի ուսումնասիրություն արել, իսկ քաղաքապետարանին ծրագրի նկատմամբ արժանահավատություն է ներշնչում այն,որ ընկերությունը ոչ թե անհատույց հողհատկացում է խնդրել, այլ գնել է հողատարածքը:

  «Տվյալ ընկերությունը հողը ինքը մասնավորից է գնել՝ իր միջոցներով:Մենք իրեն հողհատկացում չենք կատարել և ինքն այդ ծրագիրն իրականացնում է: Շատ խոշոր կազմակերպություն է, մեծ փորձ ունի ոլորտում:Նախագծման առաջադրանքները տվել ենք, էսքիզային նախագիծը հաստատել ենք: Գտնվում է մարզպետարանի և քաղաքաշինության կոմիտեի հաստատման փուլում: Նախատեսում են կառուցել 320 բնակարան բոլոր ենթակառուցվածքներով »,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Քաղաքի բազմաթիվ այլ տարածքներ, որոնք տարիներ առաջ են օտարվել, չեն կառուցապատվում: Մասնավոր շինարարության ծավալները ևս նվազել են:

Այս տարի ավելացել է հողակտորների կադաստրային արժեքը, ինչը նաև հողի հարկն է թանկացրել: Սա, ըստ ճարտարապետի, արվել է այն բանի համար, որ մասնավորը ստիպված լինի կառուցապատել կամ տարածքը վաճառել նրանց, որոնք ունեն կառուցապատելու հնարավորություն:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

18:35 17.07.2025

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

18:30 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

18:24 17.07.2025

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

18:17 17.07.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […] ...

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

18:11 17.07.2025

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...

BACK_TO_TOP