Հրդեհների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Հրդեհների թիվն ավելացել է

13:26 25.01.2018

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2017 թվականին հաշվառվել է 2889 հրդեհ` 1 017 546 548 դրամ նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 54 մարդ:  

2016 թվականին հաշվառվել էր 2367 հրդեհ` 796 366 590 դրամ նյութական վնասով, զոհվել էր 17 և վնասվածքներ ստացել` 46 մարդ: Այսպիսով, 2016 թվականի համեմատ 2017 թվականին հրդեհների քանակն աճել է 522-ով (22,1%), նյութական վնաս չափը՝ 264 886 861 դրամով (33,3%), վնասվածք ստացածների քանակը 8-ով (17,4%), իսկ զոհերի թիվը նվազել է 11-ով (64,7%):  Հրդեհների քանակը նվազել է միայն Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: Հրդեհների 47,5%-ը տեղի է ունեցել բաց և խոտածածկ տարածքներում, 28,3%-ը՝ բնակելի հատվածում, 9%-ը՝ ավտոմեքենաներում, 3,1%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, 12,1%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում:

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են. կրակի հետ անզգույշ վարվելը` 62,2%, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 17,9%, երեխաների խաղալը կրակի հետ` 6,4%, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 2%, հրկիզումները՝ 1,7%:  Հրդեհների 48,9%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 51.1%-ը` գյուղական բնակավայրերում: Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 82-ը խոշոր են (նյութական վնասի չափը գերազանցում է երկու միլիոն դրամը), որոնց պատճառած նյութական վնասը 670 738 627 դրամ է՝ ընդհանուր նյութական վնասի 63,2%-ն է: 2016-ին գրանցվել էր 69 խոշոր հրդեհ, տեղեկացնում է 911tert-ը:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը 2017 թվականին դատաքննչական մարմիններ է ուղարկել 177 հրդեհի  նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 40 դեպքում: Կազմակերպվել են հակահրդեհային քարոզչական բնույթի 200-ից ավելի ելույթներ տարբեր հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերներում: 100-ից ավելի տարբեր նշանակության օբյեկտում իրականացվել են հակահրդեհային թեմաներով զրույց-զեկուցումներ:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 800-ից ավելի տնտեսվարող սուբյեկի՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին:

Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 8 անձ տուգանվել է՝ ընդհանուր 9 միլիոն դրամի չափով: Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող 46 ընկերության տրվել է կարգադրագի՝ առկա թերությունները վերացնելու համար:

Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 148 քաղաքացի և 173 պաշտոնատար անձ՝ գանձված գումարի ընդհանուր չափը՝ 12 520 000 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12:50 30.04.2025

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

12:44 30.04.2025

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում ​​աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

BACK_TO_TOP