Էրդողանի ներկայացուցիչն ԱՄՆ-ին նախազգուշացում է արել Թուրքիային սպառնալու առնչությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Էրդողանի ներկայացուցիչն ԱՄՆ-ին նախազգուշացում է արել Թուրքիային սպառնալու առնչությամբ

11:42 08.03.2021

Եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու առնչությամբ, ապա դա կարող է հակառակ հետևանքներ ունենալ։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Երբ մեկ այլ երկիր գալիս է մեզ մոտ մաքսիմալիստական դիրքորոշմամբ և պահանջներ ներկայացնում հետևյալ ոգով՝ «կա՛մ կլինի մեր ասածով, կա՛մ չի լինի», ապա նման մոտեցումը մեզ այլ ուղղություններով է մղում», – ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։

Քալինի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև որոշ տարաձայնություններ կային, «սակայն դրանք հաջողվել է հարթել կառուցողական երկխոսության միջոցով»:

«Ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել Միացյալ Նահանգների հետ», – հարցրել է Քալինը:

Ըստ նրա՝ Թուրքիան կարող է ունենալ С-400 համակարգեր այնպես, որ դա չխախտի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը:

«Այդ խնդիրները կարելի է լուծել կառուցողական երկխոսության միջոցով, բաց և ազնիվ ձևով, բայց ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այդ հարցերին։ С-400-ներ ձեռք բերելու որոշումը մեկ գիշերում չի կայացվել», – ասել է Քալինը:

Հիշեցնենք՝ 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և հանրապետության 3 այլ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին։ Վաշինգտոնը հայտարարեց, որ սահմանափակումները «հստակ ազդանշան» են այն մասին, որ ԱՄՆ-ն «չի հանդուրժի նշանակալի գործարքներ Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական հատվածների հետ»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց ԱՄՆ պատժամիջոցները և խոստացավ պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանեց, որ Անկարան «չի հապաղի ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

BACK_TO_TOP