Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի պատվաստումների անձնագրերի ստեղծման նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի պատվաստումների անձնագրերի ստեղծման նախագիծը

18:48 08.03.2021

Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի իր առաջին նախագիծը ԵՄ-ում պատվաստումների անձնագրերի ստեղծման վերաբերյալ, սակայն դրանց հնարավոր գործնական կիրառման վերաբերյալ որոշումները, այդ թվում՝ միջազգային մակարդակով, կկայացվեն ավելի ուշ: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

«Մարտի 17-ին Եվրահանձնաժողովը կհաստատի իր առաջարկներն այս փաստաթղթի վերաբերյալ, որը չի անվանվի անձնագիր, այլ կկոչվի «կանաչ էլեկտրոնային անցագիր»: Դրա գործնական կիրառման հարցը հետագայում կորոշեն ԵՄ երկրները»,- նշել է նա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ-ում պատվաստումների անձնագրերի ներդրմանն առնչվող բոլոր տեխնիկական հարցերի լուծման համար հարկավոր է առնվազն երեք ամիս։ Հանձնաժողովը նաև նշել էր, որ այդ փաստաթղթում պետք է արտացոլվի ոչ միայն պատվաստման փաստը, այլև ուրիշ բժշկական տվյալներ, որոնք վերաբերում են փաստաթղթի սեփականատիրոջ իմունիտետին՝ COVID-19-ի հանդեպ, այդ թվում՝ այս կամ այն ձևով հիվանդությունը տանելու փաստը, ինչպես նաև ՊՇՌ թեստերի անցկացման օրերը և արդյունքները։

ԵՄ երկրների հետ սույն փաստաթղթի հետագա կիրառման կանոնները քննարկելիս Եվրահանձնաժողովը մտադիր է ապահովել, որ դրա ներդրումը խտրականության չհանգեցնի  չտա ԵՄ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն պատվաստվել: Այլ կերպ ասած՝ անձնագիր չպետք է տա այնպիսի առավելություններ, որոնք չի կարող ստանալ չպատվաստված անձը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

BACK_TO_TOP