Բայդենը սպառնացել է Պուտինին, անվանել «մարդասպան», Մոսկվան էլ դեսպանին կանչել է խորհրդակցությունների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.62 oC

Բայդենը սպառնացել է Պուտինին, անվանել «մարդասպան», Մոսկվան էլ դեսպանին կանչել է խորհրդակցությունների

12:05 18.03.2021

Երեկվանից արտասահմանյան լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման է դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղմկահարույց հարցազրույցը, որը, կարծես, ավելի է սրել Վաշինգտոն-Մոսկվա լարվածությունը։

Հարցազրույցին նախորդել էր ամերիկյան հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Մոսկվան Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ միջամտել է 2020թ.-ի ընտրություններին՝ փորձելով վարկաբեկել Բայդենին և ընտրությունների արդյունքը փոխել՝ հօգուտ հանրապետական Դոնալդ Թրամփի։

«Ի՞նչ գին կվճարի Պուտինը դրա համար»,- հարցնում է լրագրող Ջորջ Ստեֆանոպուլոսը։

«Նա կվճարի։ Մենք երկար զրույց ենք ունեցել։ Ես նրան բավական լավ գիտեմ, և զրույցի ընթացքում ասացի՝ ես ճանաչում եմ Ձեզ, իսկ Դուք՝ ինձ։ Եթե ես հաստատեմ, որ դա տեղի է ունեցել, ուրեմն՝ պատրաստվեք», – պատասխանում է Ջո Բայդենը։

Լրագրողը նաև հարցնում է՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը Պուտինին ասել է, որ վերջինս հոգի չունի։

«Այո՛, ես նրան նման բան ասել եմ։ Իսկ նրա պատասխանը հետևյալն էր՝ մենք միմյանց հասկանում ենք», – նշում է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նաև շեշտել է, որ օտարերկրյա ղեկավարների հետ աշխատանքում ամենակարևորը դիմացինին ճանաչելն է։

«Եվ այսպես, Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին։ Կարծում եք՝ նա մարդասպա՞ն է», – հարցնում է լրագրողը։

«Ըհը, այո՛», – այսպիսի պատասխան է հնչեցնում ԱՄՆ նախագահը։

Բայդենը դարձյալ նշել է, որ շուտով բոլորը կտեսնեն, թե Պուտինն ինչ գին կվճարի։

Արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ զեկույցին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են և ավելի կվնասեն երկկողմ հարաբերությունները։

Իսկ Ջո Բայդենի հարցազրույցից հետո Ռուսաստանը Միացյալ Նահանգներում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների։ Անատոլի Անտոնովը Մոսկվա կմեկնի մարտի 20-ին։ Ըստ ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության՝ քննարկումների ընթացքում կվերլուծվեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները։

«Մեզ համար կարևոր է պարզել, թե ինչ ուղիներով կարելի է շտկել ծանր վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին տարիներին Վաշինգտոնն, ըստ էության, փակուղի է մտցրել: Մենք շահագրգռված ենք կանխել դրանց անդառնալի վատթարացումը, եթե ամերիկացիները գիտակցում են դրա հետ կապված ռիսկերը», – գրված է հայտարարության տեքստում։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունն իր հերթին Facebook-ի իր էջում գրել է, որ «ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարությունները սպառնալիքի տակ են դնում արդեն իսկ չափազանց առճակատային հարաբերությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Մոսկվան կողմ է երկխոսության հաստատմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

BACK_TO_TOP