14:53 23.03.2021
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանը քննել է փետրվարի 23-ին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության հարցը:
Հիշեցնենք, որ նշված օրվան նախորդող նիստին Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ նույն օրը՝ փետրվարի 23-ին, ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում նույնպես նիստ է նշանակված Ալեքսանյանի մասնակցությամբ, հետևաբար՝ չի կարող ներկայանալ դատարան այդ գործով:
Աննա Դանիբեկյանը պարզել էր, որ Քրեական վերաքննիչ դատարանում նիստը հետաձգվել էր և, այդուհանդերձ, Ալեքսանյանը չեկավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին:
Ալեքսանյանը նշեց, որ փետրվարի 23-ին Ավան-Նոր Նորք վարչական շրջանի դատարանում նիստ է նշանակված եղել իր մասնակցությամբ ժամը 16-ին, ինչի մասին համապատասխան տեղեկություն կա «Դատալեքս» տեղեկատվական կայքում, բացի դրանից՝ պետք է մասնակցեր քննչական գործողության:
Դատարանը գտավ, որ նշվածի մասին ներկայացված չեն համապատասխան տեղեկանքներ, բացի դրանից՝ Քրեական վերաքննիչ դատարանում նշանակված նիստի մասին Ալեքսանյանը տեղեկացվել է ոչ թե փետրվարի 16-ին, ինչպես վերջինս ասել էր դատական նիստի ժամանակ, այլ փետրվարի 17-ին: Դատարանը պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նկատողություն, որի մասին կտեղեկացվի նաև ՀՀ Փաստաբանների պալատը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...