Թուրքական դատարանն արդարացրել է Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Թուրքական դատարանն արդարացրել է Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչին

15:52 23.03.2021

Ստամբուլի ընդհանուր իրավասությունների դատարանը մարտի 23-ին արդարացրել է թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրաթ Օվյուչին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Օվյուչն իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով 2020թ. Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր Ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:

Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն էր սկսել։

Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։ Նա պնդել էր, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։

Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։

Մարտի 23-ին կայացած դատական նիստին ներկա է եղել նաև Սիմոն Չեքեմը: Նա նշել է, որ Օվյուչը չի ասել, որ զզվելի է ինչ-որ մարդ, այլ ասել է՝ «զզվելի են հայերը»: Չեքեմը դատարանից պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղադրյալին:

Սակայն դատարանը մեղադրյալի դեմ հարուցված գործի առնչությամբ դիտավորյալ հանցանք չի նկատել և վճռել է արդարացնել Օվյուչին:

Հիշեցնենք, որ Օվյուչը սոցցանցում գրել էր․ «Դուք՝ հայերդ, զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

21:14 14.06.2025

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

20:30 14.06.2025

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

19:05 14.06.2025

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

18:05 14.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգության համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ՝ (վարչապետ Բենիամին Նեթանյահուի) գլխավորությամբ, տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, որ նա դա ևս մեկ անգամ ցույց տվեց Իրանի վրա հարձակումով, և […] ...

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

17:29 14.06.2025

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի «բոլոր թիրախներին» հարվածելու համար։ «Շատ մոտ ապագայում դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», – ասել է նա ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ ...

BACK_TO_TOP