21:30 29.03.2021
Սուեզի ջրանցքը գրեթե 1 շաբաթ արգելափակած վիթխարի Ever Given բեռնարկղային նավն, ի վերջո, տեղափոխվել է։ BBC-ն հաղորդում է, որ քարշակային նավերը միացրել են իրենց ազդանշանները՝ տոնելու 400 մետր երկարությամբ նավի ազատումը։
Ջրանցքով նավարկությունը կվերսկսվի տեղի ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով ժամը 21։00-ին)։
Հարյուրավոր նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին։ Ever Given նավը տեղափոխել են Մեծ Դառը Լիճ՝ անվտանգության ստուգումներ անելու համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին շնորհակալություն է է հայտնել եգիպտացիներին ջրանցքում «ճգնաժամին վերջ դնելու» իրենց ջանքերի համար։
Ever Given նավի՝ ծանծաղուտից դուրս բերելով համաշխարհային առևտրի գործընթացի խափանումը չի ավարտվի։ Լրատվամիջոցը հայտնում է, որ ջրանցքով անցնելու հերթին է սպասում ավելի քան 370 նավ, այդ թվում՝ բեռնարկղային նավեր, նավթատարներ և այլն։ Դա կարող է մի քանի օր տևել։
Անխուսափելիորեն, բեռներն իրենց նշանակետին կհասնեն նախատեսվածից շատ ավելի ուշ։ Նավարկության հետագա գրաֆիկները ևս հետաձգվել են։ Ըստ BBC-ի՝ այս միջադեպի հետևանքով Եվրոպա ապրանքների առաքման գինը կարող է աճել։
Նավը ծանծաղուտից հանել էին այսօր վաղ առավոտյան։ Այնուհետև կեսօրին տեղեկություններ էին տարածվել, որ ուժգին քամու պատճառով նավը կրկին հետ է մտել ջրանցք, սակայն իրավիճակն այնքան բարդ չի եղել։ Այն հաջողվել է քարշակով հասցնել Դառը լիճ։
Ever Given բեռնարկղային նավը, որն ունի 400 մետր երկարություն և 224 հազար տոննա բեռնունակություն, Չինաստանից Նիդերլանդներ էր ուղևորվում։ Մարտի 23-ին այն Սուեզի ջրանցքում հայտնվել էր ծանծաղուտում՝ ամբողջովին արգելափակելով երթևեկությունը։
Սուեզը, որը Միջերկրական ծովը Եգիպտոսի միջոցով կապում է Կարմիր ծովին, աշխարհի ամենաբանուկ առևտրային ուղիներից է։
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...