Որևէ անգամ պարոն Դեմոյանին ֆիզիկապես չեմ տեսել. ԿԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC

Որևէ անգամ պարոն Դեմոյանին ֆիզիկապես չեմ տեսել. ԿԳ փոխնախարար

17:23 04.07.2018

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի պնդմամբ՝ Հայկ Դեմոյանին աշխատանքից իրենք չեն ազատել, որովհետև աշխատանքից ազատում են մարդուն, որը պաշտոն ունի, իսկ նա պաշտոն չի ունեցել, չի հանդիսացել տնօրեն կամ տնօրենի պաշտոնակատար:

Փոխնախարարը նշեց, որ իրեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն համարող Դեմոյանը երեկ պնդեց ճիշտ հակառակը, որովհետև հասկացավ՝ փաստերի դիմաց կանգնելն անհնարին է, եթե ոչ անտրամաբանական: Ըստ Հովհաննիսյանի՝ Դեմոյանը եղել է թանգարան-ինստիտուտի տնօրենը, հետո՝ տնօրենի պաշտոնակատար, իսկ հետո, առանց ակադեմիայի նախագահին դիմում գրելու, որ պարտավոր էր անել, գնացել է ԱՄՆ, ուսանել է այնտեղ: Նրա գնալուց հետո թանգարանը կանգնել է խնդիրների առաջ՝ աշխատավարձի, տարբեր հարցերի հետ կապված:

Հովհաննիսյանն ասաց, որ խոսել է ակադեմիայի ղեկավարության հետ, ասել են՝ տեղյակ չեն եղել, որ նա գնացել է, ու կանգնել են փաստի առաջ, որովհետև թանգարանը պետք է ղեկավարվեր: Հարցին՝ որքան ժամանակ է նա բացակայել, փոխնախարարն ասաց՝ ընդհանուր առմամբ ինը ամիս: Նրա խոսքերով՝ ակադեմիան ընդհանրապես այդ պարագայում Դեմոյանին պետք է հեռացներ աշխատանքից. կա աշխատանքային պայմանագիր, որ նա խախտել էր, այնինչ ձևակերպվել է արձակուրդ, տնօրենի պարտականությունները հանձնվել են փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին:

Հետո, ըստ փոխնախարարի, տեղի ունեցավ այն, որ Սուրեն Մանուկյանը հրաժարվեց այդ պարտականություններից, ապա տնօրեն նշանակվեց Գևորգ Վարդանյանը, դրանից հետո փոխվեց թանգարանի կարգավիճակը՝ այն ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածվեց:

«Որքան տեղյակ եմ՝ պարոն Դեմոյանը ևս ջանքեր է գործադրել այդ կարգավիճակին հասնելու համար: Կառավարության որոշմամբ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Վարդանյանը: Երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, առաջին դիմումներից մեկը, որ ստացանք շատ պատահական, Գևորգ Վարդանյանի հրաժարականի դիմումն էր: Ես իր հետ հանդիպել եմ, խնդրել եմ՝ գնա թանգարան, որ գոնե աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների մասով մենք խնդիր չունենանք: Բարձիթողի վիճակ էր, որևէ մեկի կողմից չէր ղեկավարվում: Դրանից հետո վերադառնում է պարոն Դեմոյանը, իրենց հռչակում տնօրեն»,- ասաց նա:

Հիշեցմանը՝ դրան հաջորդեց ԿԳ ներկայացուցիչների՝ թանգարան-ինստիտուտ ներխուժելու դեպքը, նա արձագանքեց, որ իրենք չէին կարող ներխուժել մի տեղ, որը Դեմոյանին չի պատկանում: Հովհաննիսյանն ասաց, որ այդ հիմնադրամի լիազոր մարմինը ԿԳՆ-ն է, իրենք նամակ են ստացել թանգարան-ինստիտուտի աշխատակիցներից, ովքեր հանդիպում են խնդրել, գնացել են այնտեղ, տեսել են այդ ազատ սենյակը, խոսել փոխտնօրենների հետ, ապա հանդիպել աշխատակիցներին, և որևէ մտահոգիչ հարց չի բարձրացվել այդ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով իր հասցեին Հայկ Դեմոյանի վիրավորական գրառմանը՝ փոխնախարարը նշեց.

«Որևէ անգամ պարոն Դեմոյանին ֆիզիկապես չեմ տեսել: Ես չէի կարող նույն ոճով պատասխանել, դա իմ ոճը չէ: Դա վիրավորական տեքստ էր՝ մի մարդու կամ մարդկանց նկատմամբ, որոնց ընդհանրապես չի ճանաչում: Սա նոնսենս է ուղղակի, չիմանալով մարդուն՝ նրա անցած ճանապարհը դնել կասկածի տակ»:

Հովհաննիսյանը կրկնեց՝ իրենք Հայկ Դեմոյանի հետ չհանդիպելու խնդիր չունեն, պարզապես սարսափելի ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում:

«Ինքը, որքանով գիտեմ, զանգել է, խնդրել է հանդիպում, հետո ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, հետո ես զանգել եմ իրեն, զրուցել, իսկ հետո ունեցանք այդ հրաշագեղ տեքստը»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ է Դեմոյանը կրկին իր թեկնածությունն առաջադրել հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերած թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնին, փոխնախարարը պատասխանեց, որ յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է այդ չափանիշներին, կարող է իր թեկնածությունը առաջադրել, այդ թվում՝ պարոն Դեմոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP