Խարիզմատիկ ու տարբերվող. հաջողության ճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Խարիզմատիկ ու տարբերվող. հաջողության ճանապարհ

21:52 04.07.2018

Երևի Ձեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնց խարիզմատիկ եք համարում: Բոլորը նրանց սիրում են, և նրանք միշտ բոլորի մոտ հաջողակ մարդու տպավորություն են թողնում: Հոգեբանները բազմիցս նշել են, որ յուրաքանչյուր ոք էլ կարող է շրջապատում առանձնանալ յուրահատուկ մարդկային որակներով և գործընկերների ու ընկերների կողմից համարվել խարիզմատիկ անձնավորություն: Այսինքն՝ խարիզման ի վերուստ տրված հատկանիշ չէ, այն կարող է ունենալ ձեզնից յուրաքանչյուրը:

ShantNews.am-ը ներկայացնում է  հոգեբանների կարծիքը.

Ինչո՞ւ է պետք խարիզման

Խարիզմատիկ մարդկանց համար շրջապատում ուշադրության կենտրոնում լինելը սովորական բան է: Նրանց ներկայությունը դրական է ազդում մյուսների վրա, և բոլորը ցանկանում են շփվել, խոսել, օգնել, գաղտնիքներ վստահել ու նույնիսկ նմանակել:

«Խարիզմա: Ինչպե՞ս ազդել, համոզել և ոգեշնչել» գրքի հեղինակ Օլիվիա Ֆոքս Քոբեյնը նշում է, որ չնայած տարածված կարծիքներին, այնուամենայնիվ, մարդիկ խարիզմատիկ չեն ծնվում, և գործնականում յուրաքանչյուր մարդ կարող է ջանք ու եռանդ գործադրել և հստակ մոտիվացիա ունենալու պայմաններում դառնալ խարիզմատիկ անհատականություն:

Խարիզմայի արտաքին դրսևորումները

Եթե դու որոշել ես զարգացնել քո խարիզման, ապա առաջին հերթին պետք է մտածես, թե ինչն են քո մոտ առաջինը նկատում և հավանում մարդիկ: Խարիզմատիկ մարդու իմիջը անպայման չէ, որ լինի շքեղ, գրավիչ և վառ, կարող եք լինել հասարակ և հիշվող: Մտածի՛ր մի դետալ, որը կարող է արտահայտել քո էությունը և տպավորել մարդկանց: Ու հենց այդ դետալը դարձրո՛ւ քո այցեքարտը:

Օրինակ՝ Սթիվ Ջոբսը համարյա միշտ կրում էր սև սվիտեր և կապույտ ջինսե տաբատ: Հենց այդ սովորական հագուտն էր նրա այցեքարտը:

Հագուստից ու դետալներից բացի, մյուս կարևոր ասպեկտը, որին պետք է ուշադրություն դարձնել ժեստերի լեզուն է: Ժեստերն ու շարժուձևը միանգամից գրավում են շրջապատի ուշադրությունը: Այսինքն՝ քայլելը, տարածքում տեղաշարժվելը, թեկուզ նստելն ու կանգնելը կարող են ավելի շատ բան ասել Ձեր մասին, քան Ձեր խոսքը:

Փորձեք կառավարել Ձեր ժեստերը, անհրաժեշտության դեպքում կիրառեք նաև ուրիշների օրինակելի ժեստերը:

Խարիզմատիկ մարդկանց սովորությունները

Խարիզմատիկ լինելու համար արտաքինը փոխելուց բացի պետք է փոխեք նաև Ձեր ապրելակերպը` հրաժարվեք հին ու վատ սովորություններից, որոնք Ձեզ խոչընդոտել են այս կամ այն հարցերում: Հոգեբան Ֆոքս Քոբեյնն ընդգծում է, որ խարիզմատիկ մարդկանց պահվածքում գերակշռում են այս երեք տարրերը` ներկայության մատնանշում, ջերմություն և ներքին ուժ:

Ներկա լինել նշանակում է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր շրջապատում, աշխատավայրում և ամբողջությամբ նվիրվել ինչ-որ մի գործի կամ առաքելության, ուշադրություն դարձնել ամեն դետալին և անհրաժեշտության դեպքում արձագանքել:

Ներքին ուժն ու ջերմությունը շատ դժվարությամբ է հնարավոր համադրել և շրջապատին «հրամցնել», բայց հենց խարիզմատիկ մարդկանց մոտ դա ստացվում է, ու հենց դա է պատճառը, որ շրջապատում հենց նրանց են վստահում: Պետք է մտածեք և գտնեք, թե որն է Ձեր ներքին ուժը:

Խարիզմատիկ ու հաջողակ դառնալու համար պետք է դրական տրամադրվել շրջապատի հանդեպ, պայքարել ու հաղթահարել չարդարացված բարդույթները և պետք է հարգեք ինքներդ Ձեզ ու շրջապատի մարդկանց: Հենց այստեղից է սկսվում է Ձեր խարիզմայի զարգացման և ամրապնդման ճանապարհը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP