Լոնդոնում շաբաթօրյա ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Լոնդոնում շաբաթօրյա ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

21:30 04.04.2021

Շաբաթ օրը Լոնդոնում տեղի է ունեցել  բողոքի ցույց ընդդեմ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունների ավելացման մասին օրենքի: Ցույցի մասնակիցները Հայդ պարկից քայլել են դեպի Պառլամենտի հրապարակ, իսկ հետո անցել գլխավոր փողոցներով և հրապարակներով: Տարբեր գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 2-ից 4 հազար մարդ:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ KillTheBill ցույցն անցկացվել է նաև Անգլիայի մի քանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյուքասլում, Լիվերպուլում և Պորտսմութում: Այս քաղաքների իշխանությունները հայտնում են նաև հարյուրից ավելի  ձերբակալվածների մասին:

Լոնդոնում գրեթե ամեն հանգստյան օրերին տեղի են ունենում տարբեր ցույցեր:Մեծ Բրիտանիայում, ի տարբերություն Եվրոպայի, ցույցերը հազվադեպ են ուղեկցվում բռնություններով: KillTheBill- ի նկատմամբ ոստիկանության և մամուլի մեծ ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ նման բողոքի ցույցը մարտի 21-ին Բրիստոլում վերածվել էր անկարգությունների. մասնակիցները սկսել էին ներկ լցնել ոստիկանության աշխատակիցների վրա, նրանց վրա նետել պիրոտեխնիկա, ջարդել մեքենաների ապակիները: Այնուհետև հարձակվել էին իրավապահների վրա՝ վիրավորելով  մոտ 20 իրավապահի. 25 մարդ բերման էր ենթարկվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

12:44 15.05.2025

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

BACK_TO_TOP