15:54 05.04.2021
Աֆղանստանում անվտանգության ուժերը «Թալիբանից» հետ են գրավել Ղանդահար նահանգի հարավում գտնվող Արղանդաբ առանցքային շրջանը: Հատուկ գործողության արդյունքում տասնյակ զինյալներ սպանվել ու վիրավորվել են: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Արղանդաբն ու հարակից տարածքները ազատագրելու հատուկ գործողության ընթացքում սպանվել է առնվազն 37 զինյալ, ևս 28-ը վիրավորվել են: Հայտարարության համաձայն՝ անվտանգության ուժերն «առգրավել են 90 մոտոցիկլետ», ինչպես նաև ոչնչացրել են գրոհայիններին պատկանող մեծ քանակությամբ զենք:
Տեղական իշխանությունները հաստատել են նաև, որ նահանգի մայրաքաղաք Ղանդահար քաղաքի արվարձանում գտնվող Արղանդաբի շրջանը ապրիլի 4-ին անցել է կառավարության վերահսկողության տակ:
Պաշտոնյաները հայտնել են, որ վնասվածքներ են ստացել նաև քաղաքացիական անձինք, իսկ ոմանք ստիպված են եղել լքել իրենց տները՝ կառավարական զորքերի և գրոհայինների բախումների ընթացքում: Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:
Ղանդահարում պաշտոնատար անձինք ասում են, որ թալիբներն ականներ են տեղադրել Արղանդաբի ճանապարհների երկայնքով, ինչը կարող է հետաձգել փախստականների վերադարձն իրենց տներ:
Հիշեցնենք, որ մարտի վերջին թալիբները սպառնացել էին հարձակվել օտարերկրյա զինվորների վրա, եթե նրանք մայիսի 1-ին Աֆղանստանից դուրս չբերվեն:
Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջին հրապարակային մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր չէ Աֆղանստանում «երկար ժամանակ» իր ռազմական ներկայությունը պահպանել:
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...