15:44 11.04.2021
Ֆիզիկական վարժությունների ընթացքում սնվելու վարքի շուրջ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ ավելի շատ սնունդ են օգտագործում ծրագրված վարժության օրվա նախորդ գիշերը: Meddaily պարբերականի փոխանցմամբ՝ Լաֆբորոյի համալսարանը փորձ է անցկացրել, որը ցույց է տվել, որ եթե մարդիկ հաջորդ օրը նախատեսել են մարզվել, ապա կերել են միջինը 10%-ով ավելի:
Փորձի մասնակիցների համար նախատեսվել է մարզում կամ հանգիստ հաջորդ օրը: Յուրաքանչյուր մասնակցի առաջարկվել է նախաճաշ (ընտրություն 21 ուտեստից, ներառյալ հացահատկի փաթիլներ, յոգուրտ և միրգ) և ճաշ (24 ուտեստ, ներառյալ հաց, խոզապուխտ, պանիր և պայածոյացված թյունոս): Դրանից հետո կամավորներին տրվել է ընթրիք (18 ուտեստ, ներառյալ մրգեր, շոկոլադ, չիպսեր և տոմատի մածուկ):
Հաջորդ օրը կամավորները մարզվել են (30 րոպե հեծանվասարքի վրա և 30 րոպե չափավոր ինտենսիվությամբ վազք, ինչը կազմում էր նրանց սրտի կրճատումների առավելագույն հաճախության 75-80% -ը) կամ հանգստացել են 60 րոպե:
Սպառված էներգիայի քանակի ավելացումը բավարար չի եղել մարզման ընթացքում այրված բոլոր կալորիաները «ծածկելու» համար: Սա նշանակում է, որ ամեն դեպքում ստեղծվել է կարճաժամկետ դեֆիցիտ: Գիտնականների կարծիքով, սննդի քանակն ավելացնելը կապված է եղել այն բանի հետ՝ արդյոք նրանք մարզման են պարտրաստվում, թե հանգստի։ Մարզման ակնկալիքի դեպքում մասնակիցներն ավելի շատ են կերել։ Բացի այդ, առաջիկա մարզումը որոշ չափով «քարտ-բլանշ» է տվել ավելի շատ սնունդ ընդունելու համար։
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
09:43 21.08.2025
Հրդեհ ավտոտնակումՕգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): […] ...
09:37 21.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:30 21.08.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերըՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատել է Արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման մարմնի Իսրայելի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի որոշումը՝ E-1 բնակավայրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։ Եթե այն իրականացվի, այն կբաժանի Պաղեստինի պետությունը երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և […] ...