17:12 06.04.2021
«Կիևը միայն կխորացնի ուկրաինական ներքին ճգնաժամը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ, այդ հարցն անընդունելի է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Մենք խորապես կասկածում ենք, որ դա ինչ-որ կերպ կօգնի Ուկրաինային հաղթահարել իր ներքին խնդիրը: Մեր տեսակետից սա էլ ավելի կսրի իրավիճակը, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսելիս ոչ մի կերպ չի կարելի անտեսել ժողովրդի կարծիքը: Եթե հարցնեք ինքնահռչակ հանրապետություններում մի քանի միլիոն մարդու կարծիքը, ապա կհասկանաք, որ ՆԱՏՕ-ի նման անդամակցությունը խորապես անընդունելի է այդ մարդկանց համար»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է:
Փետրվարի վերջին Դոնբասում իրավիճակն ավելի բարդացավ. գրեթե ամեն օր կրակոցներ էին հնչում, այդ թվում` ականանետերի կիրառմամբ: Կողմերը միմյանց մեղադրեցին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ին տեսակոնֆերանս անցկացրեց իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պուտինը նաև մտահոգություն հայտնեց Ուկրաինայի կողմից Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ:
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...