Lifeline նավի փախստականների առաջին խումբը ուղարկվել է Ֆրանսիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Lifeline նավի փախստականների առաջին խումբը ուղարկվել է Ֆրանսիա

15:16 05.07.2018

Lifeline փրկարարական նավի կողմից փրկված միգրանտների առաջին խումբը, ովքեր այս օրերին գտնվում էին Մալթայի հավաքակայանում, հինգշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ուղարկվել են Ֆրանսիա՝ համաձայն 9 երկրների միջև գործող «Փախստականների ընդունման» միջպետական համաձայնագրի:

Այդ մասին հաղորդում է ТАСС ինֆորմացիոն գործակալությունը՝ հղում անելով Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի թվիթերյան գրառմանը:

«Lifeline նավի վրա գտնվող մարդկանց առաջին խումբը հեռացել է Մալթայից և ուղևորվել Ֆրանսիայի ուղղությամբ՝ 9 երկրների միջև գործող հատուկ համաձայնագրի շրջանակներում»,- նշել է իր էջում վարչապետը՝ չբացառելով, որ միգրանտներից մի քանիսին կրկին հետ ուղարկեն, սակայն դա, ըստ նրա, կարվի մարդասիրական ու էֆեկտիվ միջոցներով:

Ավելի վաղ Մալթայում գտնվող Ֆրանսիայի դեսպանատունը Twitter-ով հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 51 միգրանտների խումբը գտնվում է Մալթայի Վալետտայի օդանավակայանում և Ֆրանսիայի միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ միասին նրանք շուտով կժամանեն Շարլ դե Գոլի անվան Ռուասիի օդանավակայան:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին 233 փախստականների տեղափոխող  Lifeline փրկարարական նավը ժամանել էր Մալթայի Վալետտա քաղաքի նավահանգիստ: Փրկված փախստականները Մալթայից բացի, միջպետական համաձայնագրի համաձայն, կտեղաբաշխվեն Ֆրանսիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Պոռտուգալիայում, Նիդերլանդներում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում:

Ի դեպ, Նիդերլանդների կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել իր երկրի տարածք ընդունել 20 փախստականներից ոչ ավելին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

22:14 21.08.2025

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

22:07 21.08.2025

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...

SHANTNEWS

22:00 21.08.2025

SHANTNEWS

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

21:55 21.08.2025

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...

Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում

21:50 21.08.2025

Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել է մարզումներն ակումբի հետ, հաղորդում է L’Equipe-ը: Իտալացի դարպասապահն աշխարհի ակումբային առաջնությունից ի վեր չէր մարզվել ՊՍԺ-ի կազմում: Դոնարումայի ու ակումբի հարաբերությունները վատացել էին նոր պայմանագրի շուրջ համաձայնության չհասնելուց հետո: 26-ամյա դարպասապահը դուրս էր մնացել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային և «Նանտի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղերի հայտացուցակներից: Մրցաշրջանի առաջին […] ...

ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնը

21:44 21.08.2025

ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...

BACK_TO_TOP