17:25 09.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
Օպերատիվ տվյալների համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել են առանց լիցենզիայի և հարկեր չեն վճարել:
Ստացված տվյալներն իրացնելու նպատակով վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերություններն առանց համապատասխան լիցենզիայի ՀՀ տարածքից կազմակերպում են ինտերնետ շահումով խաղերի օնլայն հեռարձակումներ։ Խաղերին մասնակցողները, ձեռք բերելով համապատասխան ծածկագրեր պարունակող քարտեր, ինտերնետային կայքի միջոցով մուտք են գործում խաղային հաշիվներ և մասնակցում ինտերնետ շահումով խաղերին՝ խաղալով ընկերությունների խաղավարների հետ։
Ընկերությունները հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում պակաս են հայտարարագրել խաղավարներին վճարված աշխատավարձերը: Արդյունքում նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 24 մլն դրամի վնաս, իսկ լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու արդյունքում՝ 600 մլն դրամի վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված սարքեր՝ տեսախցիկներ, համակարգիչներ, հեռարձակող սարքեր: Առգրավվել են ընկերությունների կողմից վճարված փաստացի աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:
Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ Գործը փոխանցվել է ՊԵԿ քննչական վարչություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կազմակերպել բացառապես լիցենզիայի առկայության պայմաններում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն17:55 12.06.2025
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանըՀունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն: Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: ...
17:48 12.06.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...
17:43 12.06.2025
Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձՀունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:37 12.06.2025
Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին. Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին՝ ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը: Deeply saddened […] ...
17:33 12.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանըՀունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ […] ...