ՄՏԿ-ում գտնվող ռուս տիեզերագնացները շնորհավորանքներ են հղել Տիեզերագնացության օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

ՄՏԿ-ում գտնվող ռուս տիեզերագնացները շնորհավորանքներ են հղել Տիեզերագնացության օրվա առթիվ

10:10 12.04.2021

Միջազգային տիեզերակայանում գտնվող «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը, Սերգեյ Կուդ-Սվերչկովը, Օլեգ Նովիցկին և Պյոտր Դուբրովը շնորհավորանքներ են հղել դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Նրանց տեսաուղերձն այսօր տարածել է «Ռոսկոսմոսը»։

Կայանի հրամանատար Ռիժիկովը բոլորին ողջունել է ՄՏԿ-ի տախտակամածից և շնորհավորել Տիեզերագնացության օրվա առթիվ։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են տիեզերքի ուսումնասիրությանը։

Կուդ-Սվերչկովը հիշեցրել է, որ 1961 թ.-ի ապրլի 12-ին Յուրի Գագարինի թռիչքը շրջադարձային է եղել համաշխարհային պատմության համար։

Նովիցկին ասել է, որ Գագարինի թռիչքի լեգենդար 108 րոպեները դարձել են հերոսության օրինակ նրա հետնորդների համար։

Այսօր աշխարհում տոնում են տիեզերագնացության օրը։ 60 տարի է անցել այն օրից, ինչ «Восток» հրթիռակիրն ուղեծիր դուրս բերեց «Восток-1» տիեզերանավը, որի վրա գտնվում էր խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը. նա դարձավ տիեզերքում եղած առաջին մարդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհ ավտոտնակում

09:43 21.08.2025

Հրդեհ ավտոտնակում

Օգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:37 21.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերը

09:30 21.08.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատել է Արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման մարմնի Իսրայելի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի որոշումը՝ E-1 բնակավայրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։ Եթե այն իրականացվի, այն կբաժանի Պաղեստինի պետությունը երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և […] ...

BACK_TO_TOP