16:10 05.07.2018
Հուլիսի 4-ին Իրանում անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է 3 ադրբեջանցի ակտիվիստ, ինչի արդյունքում այս օրերին կալանավորված ադրբեջանցի ազգայնականների թիվը հասավ 21-ի։ Այս մասին բարձրաձայնում են ադրբեջանական կայքերը։
Ադրբեջանցիները այս օրերին այցելում են Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում գտնվող խորհրդանշական Բաբեք ամրոց ու երթի ընթացքում անցկացնում ակցիաներ, տեղում ազգայնական կոչեր անում և այլն։
Ադրբեջանական կայքերը նշում են, որ ձերբակալումներից բացի, իրանցիները դիմել են նաև այլ միջոցների, մոտ 100 թրքախոս բնակիչներ կանչվել են բաժիններ ու զգուշացվել, որ չմասնակցեն երթերին ու ակցիաներին։
Բաբեք ամրոցը հենց այն տարածքում է, որը Ադրբեջանի իշխանություններն անվանում են իրենց պատմական տարածք։ Իրանի ու Ադրբեջանի միջև այստեղ կա լուռ հակամարտություն. տեղի բնակչության մի մասն իրեն համարում է ադրբեջանցի, ինչի հետևանքով երբեմն նաև անջատողական ալիքներ են բարձրանում։
23:03 17.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետՀուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […] ...
22:58 17.07.2025
ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանովՖրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […] ...
22:53 17.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետՀուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...
22:45 17.07.2025
Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգըԿառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության […] ...
22:34 17.07.2025
Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգըՊետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […] ...
22:22 17.07.2025
Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...