13:30 14.04.2021
Հարավային Կորեան գնում է հարվածային ուղղաթիռներ և կործանիչներ՝ հարձակում նախապատրաստելով Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության նկատմամբ, հայտնում է հյուսիսկորեական պրոպագանդիստական Meari պարբերականը: Ինչպես դեռ մարտին էր հայտարարել Հարավային Կորեան՝ ինքնապաշտպանական նպատակներով մինչև 2028 թվականը կգնի 36 ռազմական ուղղաթիռ և կարտադրի գերժամանակակից կործանիչներ՝ Aegis համակարգերով համալրված:
«Հարավկորեացի ռազմական գործիչները այժմ ամրապնդում են իրենց ռազմական ուժերը: Նրանք ձգտում են արագացնել երկար սպասված հարձակումը Հյուսիսի վրա»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Հարավային Կորեան «երկերեսանի քաղաքականություն է վարում»՝ խոսելով խաղաղության մասին, բայց պատրաստվելով պատերազմի, փորձելով հնարավորին չափ վնաս հասցնել իր հյուսիսային հայրենակիցներին:
Meari-ն դատապարտել է սպառազինություն ձեռք բերելու Հարավային Կորեայի պլանը՝ անվանելով այն «անմարդկային ակտ», որը կարժենա աստղաբաշխական գումար, մինչդեռ անհրաժեշտ էր ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսային համավարակը: Հիշեցնենք՝ ԱՄՆ հետախուզության տվյալներով, չի բացառվում, որ ԿԺԴՀ-ում ատոմային փորձարկումները վերսկսվեն: Կիմ Չեն Ինը դիտարկում է այդ հնարավորությունը, որպեսզի ստիպի ԱՄՆ-ին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Հարավային Կորեային շահավետ պայմաններով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԿԺԴՀ-ը ավարտել է 3000 տոննայանոց սուզանավի շինարարությունը: Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն կարող է նախապատրաստվել սուզանավի վրայից բալիստիկ հրթիռներ ուղարկելուն:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...