14:00 14.04.2021
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ՆԱՏՕ-ին Դոնբասում իրավիճակը սրելու համար, այս մասին հայտնում է Вести ФМ ռադիոկայանը:
«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պետք է զբաղվի անվտանգության հարցերով, մինչդեռ ամեն կերպ սրում է իրավիճակը: Ընդ որում՝ գտնվելով Կիևի իշխանության հետ սերտ հարաբերություններում՝ դաշինքը մտահոգություն չի հայտնում այն ամենի մասին, ինչ կատարվում է Դոնբասում, հակառակը՝ անընդհատ հրահրում է Կիևի քաղաքական գործիչներին: Ու դա տեղի է ունենում տարիներ շարունակ՝ զոհվում են կանայք, երեխաներ, տարեցներ»,- ասել է Զախարովան: Նա նաև դատապարտել է ԵՄ-ի գործելաոճը:
«ԵՄ-ն, որը Եվրոպական պետությունների միավորում է հզոր տնտեսությամբ և զինված ուժերով, պարզապես դիտորդի կարգավիճակում է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է հենց Եվրոպայի սրտում: Ու ոչ միայն դիտում է, այլև ամեն կերպ ոգևորում Կիևի ռեժիմին: Խոսքն արդեն ոչ թե մարդու իրավունքների խախտումների մասին է, այլև՝ անվտանգության»,- հայտարարել է դիվանագետը: Նա նշել է, որ ոչ մի անգամ ԵՄ-ն կոշտ դիրքորոշում չի արտահայտել Դոնբասում Կիևի գործողությունների նկատմամբ:
«Դուք չեք գտնի ոչ մի կոշտ հայտարարություն՝ուղղված Կիևին, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, դադարեցնել այդ քաղաքական ինտրիգը, կամ, ես կասեի անգամ՝ միջազգային քաղաքական այլանդակությունը: Ոչ մի նման բան չի եղել»,- ասել է Զախարովան:
Մարիա Զախարովան դժգոհել է, որ ԵՄ-ը, հակառակը, կոշտացրել է հռետորաբանությունը ՌԴ-ի նկատմամբ, Ուկրաինայում կատարվողի ողջ պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա: Հիշեցնենք՝ նախօրեին տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի քարտուղար Յեն Ստոլտենբերգի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը: ՆԱՏՕ-ի քարտուղարն օժանդակություն էր խոստացել Կիևին ՌԴ-ի հետ հարաբերությունների լարման դեպքում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...