18:14 05.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի փոխի իր որոշումը ԱԱ-2018 խաղերին չայցելելու մասով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Կառավարության դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները չեն այցելի Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնություն, ինչպես այդ մասին, ավելի վաղ՝ այս տարվա սկզբին հայտարարվել էր վարչապետի կողմից»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի հավաքականն անցել էր ԱԱ-2018 ¼ եզրափակիչ, Ռուսաստանը նոր հրավեր էր ուղարկել այդ երկրի վարչապետին՝ այցելելու առաջնություն:
22:14 21.08.2025
Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակՕգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...
22:07 21.08.2025
«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...
21:55 21.08.2025
Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկՕգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...
21:50 21.08.2025
Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ումՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել է մարզումներն ակումբի հետ, հաղորդում է L’Equipe-ը: Իտալացի դարպասապահն աշխարհի ակումբային առաջնությունից ի վեր չէր մարզվել ՊՍԺ-ի կազմում: Դոնարումայի ու ակումբի հարաբերությունները վատացել էին նոր պայմանագրի շուրջ համաձայնության չհասնելուց հետո: 26-ամյա դարպասապահը դուրս էր մնացել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային և «Նանտի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղերի հայտացուցակներից: Մրցաշրջանի առաջին […] ...
21:44 21.08.2025
ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...