17:15 17.04.2021
Շիրակի մարզի պոլիկիլինիկաներում ապրիլի 14-ից սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։Այս երեք օրերի ընթացքում Գյումրիի վեց պոլիկլինիկաներից առայժմ մեկում են պատվաստվողներ եղել:Քովիդ 19-ի դեմ որպես կանխարգելիչ միջոց «AstraZeneca» պատվաստանյութը մյուս վակցինաների հետ պահվում է պոլիկլինիկայի իմունոլոգիայի կաբինետի սառնարանում։ 15 սրվակը նախատեսված է 150 քաղաքացու համար:
«Մի սրվակը 10 քաղաքացու համար է, յուրաքանչյուրին ներարկում ենք 0,5 միլիլիտր։Բացելու պահից ֆիքսում ենք օրը և ժամը, իրավունք ունենք պահելու ընդամենը 6 ժամ,6 ժամվա ընթացքում ինչքան պատվաստում արեցինք, մնացածը արդեն քցում ենք այրման տուփի մեջ»,-պատվաստանյութի օգտագործմա կարգը և ցուցումները ներկայացրել է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի բուժքույր Մագդա Ղազարյանը։
«Առաջին օրն էր,10 հոգի հրավիրել էինք,մեկն ուներ սուր հիվանդություն՝ հետաձգվեց, մյուսի մոտ կար բարձր ճնշում՝ հրավիրեցինք երեք օր հետո, մնացած ութ քաղաքացիներին պատվաստել ենք, որևէ լուրջ խնդիր պատվաստվողների մոտ չի արձանագրվել»,-նշել է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Անահիտ Սանդրոսյանը։
«AstraZeneca»-ի առաջին խմբաքանակը նախատեսված է 55-ից բարձր տարիքի խրոնիկական հիվանդություններ ունեցողների, փակ հաստատություններում ապրողների և բուժաշխատողների համար։ Գյումրիի պոլիկլինիկաներում դեռ բուժաշխատողների պատվաստումներ չեն իրականացվել:
Պատվաստանյութը օրգանիզմում ձևավորում է հակամարմին Քովիդ19-ի նկատմամբ: Վիրուսով վարակված և բուժման մեջ գտնվողներին պատվաստվել չի թույլատրվում, իսկ կրկնակի վարակման դեպքերը բացառելու համար պատվաստումները ցուցված են նաև կորոնավիրուսից բուժված քաղաքացիներին։
Ամեն դեպքում բժիշկները նախազգուշացնում են պատվաստանյութի ներարկումից հետո կախված օրգանիզմի դիմադրողականությունից, հնարավոր են կողմնակի որոշ բարդությունների մասին:Ներարկման տեղում կարող է առաջանալ կարմրություն ու այտուց,մկանացավ,գլխացավ,մարմնի ջարդվածություն: Պատվաստվողները նախապես անցնում են բուժզննություն։
Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն ավելացել է Շիրակի մարզում, աճել է առաջնային բուժօղակ քաղաքացիների դիմելիությունը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...