20:50 17.04.2021
Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել դիվերսիա՝ ներս տարված պայթուցիկ նյութի պատճառով, հաղորդում է IRIB հեռուստակորպորացիան: Պայթյունի հետևանքով մասնակի վնասվել է ցենտրիֆուգի էլեկտրական մատակարարումը: Կիբերհարձակման մասին տվյալներ չկան:
Նույն աղբյուրի տվյալներով՝ երկրի հետախուզական ծառայությունը հայտնաբերել է մի մարդու, որը պայթուցիկ նյութ է ներս տարել: Դա 43 տարեկան Ռեզա Քարիմն է եղել, որը փախել է Իրանից պայթյունից մի քանի ժամ անց:
Հեռուստակորպորացիան հրապարակել է նրա լուսանկարը: Տուժածներ չկան: Բնապահպանական խնդիրներ պայթյունը չի առաջացրել: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին կատարվածը որակել է որպես «միջուկային ահաբեկչություն»:
Ապրիլի 3-ին Իսրայելի պետական Kan ռադիոն, հղում կատարելով միջազգային հետախուզական աղբյուրներին, հայտնել էր, որ Նաթանզում տեղի ունեցած պայթյունին մասնակցել է Իսրայելը, խոսքը կիբերհարձակման մասին է, որին մասնակցել է «Մոսադը»: Իսրայելի մասնակցության մասին է կարծիք հայտնել նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»20:11 27.06.2025
ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-ասված է […] ...
19:54 27.06.2025
Կումանն ու Լապորտան հաշտվել ենԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...
19:46 27.06.2025
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...
19:40 27.06.2025
Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...