Ո՞ր երկրներում և քանի՞ մահապատիժ է իրականացվել 2020 թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.99 oC

Ո՞ր երկրներում և քանի՞ մահապատիժ է իրականացվել 2020 թվականին

12:37 21.04.2021

2020 թվականին աշխարհում իրականացվել է 483 մահապատիժ՝ կախաղանի միջոցով: Դա 26%-ով պակաս է, քան 2019 թվականին, և 70 %-ով պակաս,  քան 2015 թվականին, երբ իրականացվել էր 1643 մահապատիժ, գրում է ТАСС -ը: Ինչպես փաստում են իրավապաշտպանները, մահապատիժների ամենամեծ թիվն իրականացվել է Չինաստանում, Իրանում, Եգիպտոսում: ԱՄՆ-ը միակ երկիրն  է արևմտյան կիսագնդում, ուր անցյալ տարի մահապատիժ է իրականացվել։ Փորձագետնեը կարծում են, որ մահապատիժների իրական թիվը կարող է տարբերվել պաշտոնականից: Օրինակ՝ Չինաստանում մահապատժի ենթարկվածների թիվը համարվում է պետական գաղտնիք, այդ պատճառով ճշգրիտ թվեր ներկայացնել հնարավոր չէ:

«Չինաստանում ամեն տարի մահապատժի են ենթարկում հազարավոր մարդկանց, ուստի Չինաստանն աշխարհում ձեռք է բերել գլխավոր դահճի համբավ», -կարծում են փորձագետները:  Amnesty International-ի զեկույցում նշվում է մեկ մարդու մասին, ում մահապատժի են ենթարկել Չինաստանում հակահամաճարակային պայմաններին չենթարկվելու համար: Չինաստանին հաջորդում է Իրանը: Այստեղ մահապատժի է ենթարկվել 246 մարդ, Եգիպտոսում ՝ 107, Իրաքում ՝ 45, Սաուդյան Արաբիայում ՝ 27: Այս երկրներին բաժին է ընկնում 2020 թվականին իրականացված բոլոր մահապատիժների 88%-ը:  Ընդ որում, Եգիպտոսում մահապատիժների թիվը 2019-ի համեմատ ավելացել է 23-ով: Սաուդյան Արաբիայում՝ մոտ 85 տոկոսով, և Իրաքում՝ 50 տոկոսով նվազել է:  Հնդկաստանում, Կատարում, Օմանում և Թայվանում 2020 թվականին վերականգնվել են մահապատիժները: ԱՄՆ-ում 17 տարվա ընդմիջումից հետո իրականացվել  է 10 մարդու  մահապատիժ: Ընդհանուր առմամբ, Amnesty International -ի տվյալներով՝ աշխարհում նվազել է իրագործվող մահապատիժների թիվը: Բացառություն է Ինդոնեզիան, որտեղ 117 մահապատիժ է  իրագործվել՝ 46 տոկոսով, ավելի քան 2019 ին:

2020 թվականին ավելացել է այն երկրների թիվը, որտեղ հանվել է մահապատիժը՝ Չադ, Բարբադոս, Ղազախստան, ինչպես նաև ԱՄՆ Կոլորադո նահանգ: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի ապրիլի դրությամբ՝ 108 երկրում չեղարկվել է մահապատիժը բոլոր հանցանքների համար, 144 երկրում այն հանվել է օրենսդրական մակարդակով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

20:22 27.06.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

20:16 27.06.2025

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 6 ներկայացուցիչներ հաղթանակներ են տարել 1/4 եզրափակչում։ 1/2 եզրափակիչ են դուրս եկել Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշային Արամ Սարգսյանը։ ...

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

20:11 27.06.2025

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-ասված է […] ...

SHANTNEWS

20:00 27.06.2025

SHANTNEWS

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

19:46 27.06.2025

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...

BACK_TO_TOP