14:32 22.04.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Վալադաոն երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ է արել Ցեղասպանությունը ճանաչելու հարցում միանալ աշխարհի տարբեր ղեկավարներին, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և Սենատին։
«Աշխարհի տարբեր ղեկավարներ այս սարսափելի իրադարձություններն իրավացիորեն անվանել են ցեղասպանություն։ Այդուհանդերձ, չնայած թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը 2019 թվականին բանաձևեր են ընդունել՝ ճանաչելով այս ողբերգությունը, ամերիկյան ոչ մի նախագահ չի արել դա»,- ասել է Վալադաոն։
ShantNews-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն էր Ջո Բայդենին կոչ արել Հայոց Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսականն ընդգծել էր Ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը և Բայդենին հորդորել էր պահել այն ճանաչելու իր նախընտրական խոստումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապրիլի 24-ի հայտարարության մեջ «հստակորեն և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
From 1915 to 1923, the Ottoman Empire engaged in the systematic and organized murder and deportation of an estimated 1.5 million Armenians. Today, my colleagues and I sent a letter to @POTUS urging him to formally recognize the Armenian Genocide. #CA21 pic.twitter.com/cOGGDcsYjj
— Rep. David Valadao (@RepDavidValadao) April 21, 2021
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...