Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+23.09 oC

Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

22:50 22.04.2021

Ապրիլի 22-ին Մարտակերտի «Ռ.Հ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը և այլ հրավիրվածներ:

Возможно, это изображение (больница и в помещении)

Բաժանմունքը կարևորագույն ծառայություններից է և այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով:

Ողջունելով ներկաներին` շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց հետ էր ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նաև հետպատերազմյան դժվար տարիներին, երբ շրջանի բուժծառայությունը կանգնած էր լուրջ խնդիրների առջև:

Բացման խոսքում գործադիր տնօրենը իր երախտագիտությունն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և ՌԴ խաղաղապահ ուժերին՝ շրջանային հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար:

Գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ ընդգծել է, որ խաղապահ ուժերի առաքելությունն Արցախում ներառում է մի շարք ոլորտներ, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային:

Այդ ուղղություններից մեկն առողջապահության համակարգի, հիվանդանոցների վերականգնման համար ցուցաբերած օգնությունն է:

Ելույթով հանդես եկավ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, որը իր խոսքում նշել է, որ ԿԽՄԿ-ի համար առողջապահական ոլորտին օժանդակությունը իր մարդասիրական առաքելության կարևոր մաս է զինված հակամարտություններից տուժած համատեքստերում: ԿԽՄԿ աջակցությունը առողջապահական ոլորտին ավելի լայն ծրագրերի մի մաս է, որի նպատակն է լուծել հակամարտությունից տուժած բնակչության կարևորագույն կարիքները: ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արդեն շուրջ 30 տարի շարունակ աշխատանքներ է իրականացնում այդ հարցերի շուրջ և կշարունակի դա անել իր հնարավորությունների սահմաններում և ըստ անհրաժեշտության:

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն իր շնորհակալությունն է հայտնել ԿԽՄԿ-ին ու ՌԴ խաղաղապահ ուժերին՝ համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար և նշել, որ Արցախում ծրագիրը մեկնարկվել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսին, իսկ երրորդը նախատեսվում է Մարտունիում և նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են:

Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքում ու ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին:

Возможно, это изображение (1 человек и стоит)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

23:59 12.08.2025

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

23:55 12.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

23:50 12.08.2025

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:46 12.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

23:40 12.08.2025

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

23:32 12.08.2025

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...

BACK_TO_TOP