23:30 22.04.2021
Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ այսօր երեկոյան բողոքի ակցիա է տեղի ունեցել դատախազության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Սյունիքի մի քանի համայնքապետերին, որոնք, ձերբակալվել են վարչապետի երեկվա այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
Ակցիայի մասնակիցները ձվեր են նետել դատախազության շենքի կողմ, որից հետո սկսվել է հրմշտոց ոստիկանների և հավաքվածների միջև:
ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվել են ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Թերևս ավելորդ է հիշեցնել, որ դատախազության հիմնական սահմանադրական գործառույթներից մեկը քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողության իրականացումն է՝ այդ վարույթների շրջանակներում իրականացվող գործողությունների օրինականության ստուգման և համապատասխան գնահատականներ տալու միջոցով։
Եվ որևէ այլ մոտեցում, քան իրավականն է, որը կարող է և պետք է ձևավորվի միայն ու միայն իր վերոնշյալ սահմանադրական գործառույթի իրականացման արդյունքում, դատախազությունն ունենալ չի կարող։ Կոնկրետ իրավիճակում իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, և ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների, տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ու բնականաբար, ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։
Առավել ևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ և, բնականաբար, ներկայացվելու դեպքում դրանք ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասխաններ կամ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։
Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ինքնազգացողության վատացում ունեցած և հիվանդանոց տեղափոխված ոստիկանության աշխատակցին»,- գրել է Աբրահամյանը։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։ Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը հայտնում է նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...
08:51 26.07.2025
«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...