Բանակցությունը միակ ուղին է, որը թույլ կտա հասնել ԼՂ ճանաչմանն ու տևական արդար խաղաղության. Ժերար Լարշե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+23.09 oC

Բանակցությունը միակ ուղին է, որը թույլ կտա հասնել ԼՂ ճանաչմանն ու տևական արդար խաղաղության. Ժերար Լարշե

17:49 23.04.2021

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բանակցությունների և երկխոսության ուղին միակն է համարում, որը թույլ կտա հասնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման, արդար և տևական խաղաղության։ Նրա խոսքերով՝ դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատի նախագահը, որը ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այդպիսի կարծիք է հայտնել Les nouvelles d’Arménie ամսագրին տված հարցազրույցում:

Հարց․ Ապրիլի 23-26-ը Դուք պաշտոնական այց կկատարեք Հայաստան՝ Սենատի քաղաքական խմբակցությունների նախագահների հետ միասին։ Ո՞րն է այդ այցի նպատակը։

Ժերար Լարշե․ Ինձ բազմիցս հրավիրել են այցելել Հայաստան։ Սակայն, Հայաստան գնալ այս ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, ինձ համար ակնհայտ ընտրություն էր։

Իմ կարծիքով այս տարի, երբ հայ ժողովուրդն անցել է վշտի, ցավի ու տառապանքի միջով, էական է Հայաստանին հաղորդել մեր համերաշխությունը։ Ֆրանսիան, իր քաղաքական կարծիքների ողջ բազմազանությամբ, այսօր կանգնած է հայերի կողքին։

Ինչպես նշեցիք, ինձ կուղեկցեն Սենատի բոլոր այն քաղաքական խմբակցությունների նախագահները, ովքեր են 2020թ․ նոյեմբերի 25-ին մեր կողմից ընդունված բանաձևը, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը։ Սա մի բացառիկ կազմ է։

Բացի դրանից՝ 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից՝ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20 տարին, որն իր առաջին ընթերցումն անցել է Սենատում։

Ֆրանսիան առաջին պետությունը չէ, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն բռնագաղթի ճանապարհը բռնած հայերին հյուրընկալելու հարցում Ֆրանսիայի դերակատարումը, Հայաստանի հողում արմատներ ունեցող ֆրանսիացիների կարևորությունը, նրանց ներդրումը ֆրանսիական հասարակության մեջ և նրանց՝ հակառակ բոլոր դժվարություններին դրսևորած ինտեգրման կամքը հատուկ նշանակություն են հաղորդում ֆրանսիական օրենքով ցեղասպանության ճանաչման փաստին։

Այդ ճանաչումը ներդաշնակ էր մեր պատմության և մեր սկզբունքների հետ։ Դա արդարության վերականգնում էր։

Վերջապես, և դրան դեռ կվերադառնանք, նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Սենատը, այս բնույթի փաստաթղթերի պարագայում ձայների աննախադեպ լայն աջակցությամբ, ընդունեց մի բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը և կոչ անում պաշտպանել հայկական բնակչությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այդ բանաձևն առաջարկում է ֆրանսիական կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։

Բանաձևի ընդունումից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեցին հրավիրել մեզ Հայաստան, քանի որ Սենատի քվեարկությունն արժանացավ լայն արձագանքի, և, կարծում եմ, գնահատվեց որպես համերաշխության և բարեկամության վկայության այս շատ ծանր ժամանակաշրջանում։

Հարց․ Նոյեմբերի 25-ին, Ձեր և Բրունո Ռըտայոյի առաջմղմամբ Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Այսօր, չնայած հրադադարին, վերոնշյալ հանրապետությունը դեռ չունի որևէ կարգավիճակ։ Այդ համատեքստում, որո՞նք կարող են լինել Ֆրանսիայի գործողությունները՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման նպատակով։ Եվ որո՞նք կարող են լինել,մասնավորապես, Սենատի գործողությունները։

Ժերար Լարշե․ Սենատը գործեց իր միջոցներով, ընդ որում, գործի դրեց իր ունեցած ողջ գործիքակազմը. 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունվեց մի բանաձև, որը համահեղինակեցին քաղաքական խմբակցությունների նախագահների ճնշող մեծամասնությունը։

Սա ավելին է, քան թղթի վրա գրված մի փաստաթուղթ։ Մի մոռացեք համատեքստը՝ հրադադարը, որը դրանից անմիջապես առաջ էր ուժի մեջ մտել (նոյեմբերի 10-ին)՝ Ադրբեջանի և Թուրքիայի դաժան հարձակումից հետո, հայ բնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների արդյունքում առկա ցնցումը, Լեռնային Ղարաբաղի տարածքի մի հատվածի անդամահատումը…

Այս հանգամանքներում, Սենատը նախ և առաջ ցանկացավ արագորեն իր համերաշխության մասին վկայել։ Բարեկամներին դժվարության մեջ ես ճանաչում։

Սենատը նաև ցանկացավ իր վստահությունը վկայել Հայաստանին, նախ՝ նրա ժողովրդին և երիտասարդությանը, որոնք այդքան խիզախորեն անհավասար պայքար մղեցին ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի միջամտության դեմ, նաև՝ Հայաստանի ինստիտուտներին, որոնք երերացին, սակայն կարողացան հաղթահարել ճգնաժամը, և Հայաստանի խորհրդարանական համակարգին. հայերը շաղկապված են իրենց ազատությանը և պատրաստ են այն պաշտպանել։ Այն աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, քիչ երկրներ են կարողանում ժողովրդավարության փորձ ունենալ։ Դա մեզ մերձեցնում է։

Սակայն Սենատի բանաձևը նաև կոչ է՝ հասցեագրված Ֆրանսիայի կառավարությանը։

Համաձայն Հինգերորդ Հանրապետության սահմանադրության, որը ես, լինելով գոլիստ, խորապես հարգում եմ, արտաքին քաղաքականությունը գտնվում է գործադիր իշխանության՝ մասնավորապես Հանրապետության նախագահի տիրույթում։ Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահության միջոցով, Եվրոպական միությունը, միջազգային հանրությունը, սենատորների ճնշող մեծամասնությանը թվացին իրադարձությունների լոկ հանդիսատեսներ, որոնք լուսանցքում են և անկարող են ազդելու դրանց ընթացքի վրա։ Այստեղ էլ Սենատի գրեթե միաձայն քվեարկությունը։

Սա է նաև Սենատի բանաձևի իմաստը։ Ես հասկանում եմ, որ հայերի մի մասն իրեն զգում էր լքված և ստիպված կառչելու Ռուսաստանից եկող միակ օգնությունից։

Հարց․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն ուղիները, որ կարելի է ուսումնասիրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական գոյություն ստանա միջազգային հարթակում։

Ժերար Լարշե․ Բանակցությունների և երկխոսության ուղին միակն է, որը թույլ կտա հասնելու արդար և տևական խաղաղության և Լեռնային Ղարաբաղի ճանաչման։ Դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։

Բանակցությունների շրջանակը չպետք է ներառի միայն տարածաշրջանային դերակատարներին։ Տևական և արդար խաղաղությունը պահանջում է երաշխիքներ, որոնք չեն սահմանափակվի տարածաշրջանային երաշխիքներով։

Դա, հավանական է, որ ժամանակ պահանջի։ Մենք չպետք է թաքցնենք իրականությունն ինքներս մեզնից։ Այլընտրանք չկա։

Հրադադարն, այսպիսով, ընդամենը մի քայլ է։ Սակայն արդյո՞ք այդ քայլը պետք է ամբողջությամբ արվի և կյանքի կոչվի ագրեսորների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ։

Այսօր, կա առնվազն երկու հրատապ հարց, և դրանց համատեքստում Սենատի ընդունած բանաձևը պահպանում է իր արդիականությունը։

Ամենից առաջ, անհայտ կորածների հարցով հստակությունը և հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Հայաստանն ազատ է արձակել իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին։ Պատերազմող մյուս կողմը, ես խոսում եմ Ադրբեջանի մասին, պետք է անմիջապես նույն քայլին գնա։ Ռազմագերիները չեն կարող ծառայել որպես ճնշման միջոց։ Սա հակասում է միջազգային իրավունքի դրույթներին և մասնավորապես Ժնևի կոնվենցիաներին։

Այնուհետև՝ հայկական բնակչության պաշտպանության հարցը, որը հաճախ փոխկապակցվում է հայկական ինքնության պահպանման խնդրի հետ։ Սարսափելի է արձանագրել, որ նույնիսկ հրադադարի համաձայնությունից հետո շարունակվում են պղծվել ու ոչնչացվել հայկական ինքնության անբաժան մաս կազմող այդքան սրբավայրեր և կրոնական հուշարձաններ։ Մշակութային «զտումը» պետք է պարտադիր կերպով դադարեցվի։

Ուսումնասիրման ենթակա ուղիների շարքում պետք է հետևողական կերպով շարունակել հանրային կարծիքի և խորհրդարանականների մոբիլիզացիան։

Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ես դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահին, որպեսզի վերջինս, լինելով այդքան ներգրավված մարդու իրավունքների պաշտպանության և ազգերի ինքնորոշման իրավունքի պահպանության հարցերում, կոչով դիմի եվրոպական առաջնորդներին, որպեսզի նրանք ամրություն և պատասխանատվություն ցուցաբերեն։

Մյուս խորհրդարանականները նույն կերպ են վարվել։ Մենք պետք է մնանք զգոն և վճռական։ Եվրոպական միությունը երբեմն կարող է գործընթացներից հեռացած թվալ, սակայն այն ամենամոտն է ձեզ իր արժեքներով։

Հարց․ Վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցավ լարվածության որոշակի աճ, մասնավորապես Դեսինում, Վիենում և Դիժոնում հայ համայնքի դեմ հարձակման դեպքերից հետո։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող է պետությունը կանխել բռնության նման դեպքերը։ Ժխտողականության քրեականացման մասին օրինագիծը (Սենատը դրա օգտին քվեարկել է երկու անգամ, նախքան սահմանադրական խորհրդի կողմից վիճարկումը) կկարողանա՞ր արդյոք կանխել նմանատիպ բռնությունը։

Ժերար Լարշե․ Նման հարձակումներն անընդունելի են։ Արդարադատությունը պետք է խիստ լինի այդպիսի գործողություններ կատարողների հանդեպ։

Սակայն ժխտողականության քրեականացման մասին օրենքը, ավաղ, չէր կարող օգնել կանխելու այդ բռնությունը։ Միայն հանրային կարգի վերականգնումը այդ շրջաններում թույլ կտա կանխել նման բռնարարքները։ Խոսքը նախ և առաջ օրենքի կիրառման մասին է, դա քաղաքական կամքի հարց է։

Հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներին հանդեպ խտրականության, ատելության կամ բռնության ցանկացած սադրանք պետք է խստորեն պատժվի։ Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ «Գորշ գայլեր» խմբավորման լուծարման որոշման կապակցությամբ, ինչին նախորդել էին խմբավորման մասնակցությամբ բռնության բազմաթիվ գործողություններ Դեսին-Շարպիոյում, Վիենում և Դիժոնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

23:59 12.08.2025

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

23:55 12.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

23:50 12.08.2025

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:46 12.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

23:40 12.08.2025

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

23:32 12.08.2025

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...

BACK_TO_TOP