10:31 24.04.2021
Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Լեֆթերիս Քրիստոֆորուն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Նա մասնավորապես գրել է.
«1915 թ.-ին երիտթուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի բնաջնջումը մարդկության պատմության ամենամութ և բարբարոսական էջերից մեկն է: Արդեն մեկ դար է՝ Թուրքիան անպատիժ հանցագործություններ է կատարում հայերի և հույների դեմ»:
Եվրախորհրդարանի պատգամավորը գրառմանը կցել է արխիվային կադրեր ներկայացնող տեսանյութ:
The extermination of 1.5 Million Armenians in 1915 by the Neo-Turks is one of the darkest & most barbaric pages in the history of mankind.
For a century now, Turkey has been committing undisturbed crimes against 🇦🇲Armenians and 🇬🇷Greeks #ArmenianGenocidehttps://t.co/HzD4Q8rPTA— LefterisChristoforou (@LefChristoforou) April 24, 2021
Վերջին մի քանի օրերի ընթացքում Լեֆթերիս Քրիստոֆորուն բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային: Պատգամավորը նաև նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով պահել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը:
“Knowing the principles,of the new 🇺🇸US President, I believe that he will respond to my call and proceed with the Recognition of the #ArmenianGenocide
It is the duty of all of us to recognize the horrific crime committed against the peaceful and historical #Armenian🇦🇲people “ pic.twitter.com/6S3QXN4SC4— LefterisChristoforou (@LefChristoforou) April 22, 2021
Մեկ այլ գրառման մեջ Եվրախորհրդարանի պատգամավորը նաև հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հարգելով զոհերի հիշատակը, սակայն նաև այն ամուր դիրքորոշմամբ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելը պատմական պարտավորություն է, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր կանխել նոր ցեղասպանությունները:
We, as the European Parliament, 🇪🇺🇦🇲🇨🇾🇬🇷have recognized the #ArmenianGenocide, respecting the memory of the Victims of the Genocide, but also with the strong position that it is a historic duty to recognize the Armenian Genocide, because only then will we stop new genocides. pic.twitter.com/G1yGD7uIGF
— LefterisChristoforou (@LefChristoforou) April 23, 2021
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...