12:27 26.04.2021
Մի խումբ ֆրանսիացի կամավորներ 40 օր անց են կացրել քարայրում՝ հատուկ փորձի համար, գրում է Associated Press գործակալությունը:
Այսկերպ Ադապտացիայի ինստիտուտի մասնագետերը փորձել են հասկանալ, թե ինչպես կարող է մարդը հարմարվել բացարձակ միայնության պայմաններում: Շվեյցարիայի և Ֆրանսիայի գիտնականները հատուկ սենսորների միջոցով հսկել են մարդկանց քունը, սոցիալական վարքն ու փոխհարաբերությունները:
«Մեր ապագան այս մոլորակի վրա կփոխվի: Մենք պետք է սովորենք ավելի լավ հասկանալ, թե մեր ուղեղն ինչպես է հարմարվում տարբեր իրավիճակների»,- ասել է նախագծի հեղինակ Քրիստիան Քլոտը:
Փորձին, որն անվանվում է «Խորը ժամանակ», մասնակցել է 8 տղամարդ և 7 կին՝ 27-50 տարեկան: 15 հոգանոց կամավորական խումբն ապրել է 40 օր Լոմբրիս քարայրում, որը երկրի արևմուտքում է: Նրանք սեփական ուժերով էներգիա են արտադրել հեծանիվի օգնությամբ, ջուրը հայթայթել են 45 մ խորքից: Երկար ժամանակ մթության մեջ ապրելուց հետո մարդիկ ստիպված են եղել դուրս գալ արևային ակնոցներով, որպեսզի աչքերը չվնասվեն: Քարայրից դուրս գալուց հետո են նրանք միայն հասկացել, որ այնտեղ անցկացրել են 40 օր: Մի քանիսը հաշվել էին 30 օր, մյուսները՝ 23: Մարդիկ կորցրել էին օրերի հաշվարկը, քանի որ չեն ունեցել ժամացույցներ, հեռախոսներ և զրկված են եղել արևի լույսից:
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
23:35 28.07.2025
Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացելՀուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել […] ...
23:32 28.07.2025
2025թ. սեպտեմբերից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով․ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:29 28.07.2025
Հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը, դիտվել է առվույտի ցողունի աճ երկրորդ հունձից հետո, շարունակվել ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Արարտյան դաշտում սկսվել է խաղողի հասունացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատունների, եգիպտացորենի, […] ...
23:24 28.07.2025
Առավել հաճախ հնչող հարցեր՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ՝ առավել հաճախ հնչող հարցերին: Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական […] ...
23:20 28.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:00-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...