Ի՞նչ կտա ԵԽԽՎ հարթակում գերիների հարցի քննարկումը. պատվիրակության անդամներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ կտա ԵԽԽՎ հարթակում գերիների հարցի քննարկումը. պատվիրակության անդամներ

16:36 26.04.2021

Կարծիքներ են հնչում, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որով հնարավոր է հասնել ռազմագերիների հարցի լուծման: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հարց են ուղղել պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանին: Նա պատասխանել է, որ ցանկացած կազմակերպություն ունի իր խորհուրդը, ԵԽԽՎ-ն հարցը քննարկում է առաջին հերթին մարդու իրավունքների ու իրավական տեսակետներից։

«ԵԽԽՎ-ն ունի 47 անդամ, բացառությամբ երկու երկրների, մյուսներն ունեն իրենց տեսակետը, որը համահունչ է մեր մոտեցումների հետ: Այսպես է ստեղծվում ընդհանուր մոտեցումը աշխարհի քաղաքակիրթ հանրության, պարզ է, որ դա կշարունակվի, գիտեք, որ Եվրախորհրդարանն էլ է քննարկել, ԵՄ անդամ երկրներն էլ են քննարկել այն, որ ԱՄՆ-ն ունեցել է այդպիսի հայտարարություն, համոզված եմ՝ տեղ է գտել նաև գերիների հարցը, սա ընդհանուր մթնոլորտ է ստեղծում, որը կտա իր արդյունքը: Իսկ մենք սպասում ենք, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ 21-րդ դարում չի կարելի առանց որևէ հիմքի պահել մարդկանց»,- ասել է Իգիթյանը:

Ռուբինյանը հետաքրքրվել է, թե ով է կարծիք հայտնել, ապա հավելել է.

«Բոլոր հարթակները պետք է օգտագործվեն այդ հարցը բարձրացնելու համար, բոլոր հնարավոր հարթակները, երկրորդը՝ երբ որ անցած նստաշրջանում մեր պատվիրակությունը ևս փորձել էր հարցը դարձնել քննարկման թեմա, նույն նախկին ԵԽԽՎ պատվիրակներն ասում էին՝ տեսեք, նույնիսկ դա չկարողացան անել, հիմա, երբ կարողացանք, ասում են՝ պետք չէր»:

Վլադիմիր Վարդանյանը նշել է.

«Ժնևի կոնվենցիաները աշխարհում ամենամեծ վավերացում ունեցող փաստաթղթերն են, դրանց մասնակցում է ավելի շատ պետություն, քան ՄԱԿ-ին են անդամակցում, այդ կոնվենցիայի առաջին հոդվածը հստակ նախատեսում է, որ պետությունները պարտավոր են կատարել կոնվենցիան և ստիպել, որ մյուսները կատարեն, ռազմագերիների վերադարձումը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ պահանջ է, և հարցը պետք է քննարկել ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափում, չի կարող օգտագործվել որևէ եթե կամ բայց»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

BACK_TO_TOP