Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք

11:56 06.07.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»:

Նշենք՝ խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին է, որի մասնակիցները պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր

19:54 08.05.2024

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը չորեքշաբթի Անկարայի նախագահական համալիրում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացից, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի […] ...

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

19:38 08.05.2024

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ «ԵԱՏՄ-ն այսօր […] ...

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

19:27 08.05.2024

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […] ...

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

19:11 08.05.2024

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով […] ...

ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով

17:54 08.05.2024

ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: «Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների […] ...

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

17:25 08.05.2024

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում սպասվող հանդիպմանը։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու […] ...

BACK_TO_TOP