23:45 02.05.2021
Հնագետները հայտնել են զարմանալի գտածոյի մասին. ավելի քան 2 մլն տարի առաջ մեր նախնիները տանիք են ունեցել գլխավերևում: Բացի այդ հայտնաբերվել են կրակի օգտագործման և հոգևոր կյանքի առկայության չափազանց հին վկայություններ: Այս եզրահանգումները կատարվել են ՀԱՀ Ուանդերուերք քարանձավի /Wonderwerk Cave/գտածոների ժամանակագրությունը որոշելիս:
Այս քարանձավը 140 մ երկարություն ունի: Այնտեղ գտնվել են քարե գործիքներ և մարդկային գործունեության այլ ապացույցներ, սակայն չկան մարդկանց հետքեր: Գուցե պատճառն այն է, որ այնտեղ ելումուտ են ունեցել գիշատիչները և ոչնչացրել են մարդկանց դիերը:
2008 թվականին Տորոնտոյի համալսարանի գիտնական Մայքլ Չազանը հայտնաբերել է, որ այստեղ գտնված քարե գործիքները մոտ 2 մլն տարեկան են: Դա զարմանալի չէ, քանի որ գիտությանը հայտնի են ավելի հին, օրինակ, 3.6 մլն տարեկան գործիքներ: Սակայն հետաքրքիրն այն է, որ դրանք գտնվել են քարայրում: Այսինքն՝ նախնադարյան մարդիկ 2 մլն տարի առաջ գլխի են ընկել, որ քարայրները կարելի է օգտագործել որպես տանիք:
Բազմաթիվ գիտնականներ վիճարկում էին Չազանի եզրահանգումները: Այժմ, սակայն, գիտնականների մի խումբ Չազանի գլխավորությամբ վերանայում է Ուանդերուերք քարայրի շերտերի ժամանակագրությունը: Նոր թվերը բավական նման են նախորդին՝ քարայրի հնագույն գտածոները 1.77-1.93 մլն տարեկան են: Այդ գործիքները ստեղծվել են քարայրի ներսում, ոչ թե դրսում: Այդ ժամանակագրությունը խոսում է այն մասին, որ քարայրի առաջին բնակիչները եղել են կամ Homo habilis-ները կամ ավստրալոպիտեկները:
Քարայրը երկար ժամանակ բնակելի է եղել: Կան կրակի հետքեր, որոնք միլիոն տարեկան են: Խարույկը վառվել է քարայրի մուտքից 30 մ հեռու: Դա նշանակում է, որ կրակը վառել են մարդիկ:
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...
11:46 06.05.2025
Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:34 06.05.2025
ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցություններըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...
11:04 06.05.2025
Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...