15:46 28.04.2021
Ռուսաստանը Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել, նրանք պետք է մինչև մայիսի 5-ի օրվա վերջը լքեն ՌԴ-ն: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«[Դեսպան] Լյուբոմիր Ռեգակուն հայտնել է, որ որպես պատասխան միջոց` Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվում։ Նրանց հանձնարարված է մինչև 2021 թվականի մայիսի 5-ի օրվա ավարտը լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը: Դեսպանին հանձնվել է համապատասխան նոտա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռեգակուն վճռական բողոք է հայտնել Բրատիսլավայում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցների կողմից «հակաիրավական գործունեության անհեթեթ և մտացածին մեղադրանքով» սլովակ կողմի անհիմն հայտարարության կապակցությամբ, նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
«Ասված է, որ Սլովակիայի իշխանությունների որոշումը՝ կեղծ համերաշխություն ցուցաբերել Չեխիայի հետ նրա սադրիչ հակառուսական արշավում, վնաս է հասցնում ավանդաբար բարեկամական ռուս-սլովակյան հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:
Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իշխանություններն արտաքսում են երեք ռուս դիվանագետների, որոնք պետք է 7 օրվա ընթացքում լքեն Հանրապետությունը: Բրատիսլավան այդ կերպ է արձագանքել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ պետություններին ուղղված Պրահայի խնդրանքին՝ համերաշխություն ցուցաբերել Չեխիայի հետ Վրբետիցայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...