Պատվաստանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին. Անահիտ Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Պատվաստանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին. Անահիտ Ավանեսյան

10:32 29.04.2021

«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է: Հիմա ունենք  պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն երկրները, որտեղ կա պատվաստման բավարար մակարդակ»,- կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ այսօրվա տվյալներով կա 656 նոր հայտնաբերված դեպք, ընդհանուր 13257 հիվանդ, 2000 -ից ավելին գտնվում են հիվանդանոցներում: Երեկ գրանցվել է 16 մահ, մահերի ընդհանուր թիվը 4 հազարի սահմանը հատել  է:

«Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու, փոփոխություն է մտցվել պոլիկլինիկաներում։ Անկախ կցագրման վայրից՝ քաղաքացիները կարող են հերթագրվել և ստանալ պատվաստանյութն իրենց նախընտրած պոլիկլինիկայում:  Պատվասնանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Նա նաև ասել է, որ արդեն պատվաստվել է ու լավ է զգում իրեն:

AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվել է նաև փոխվարչապետը, և ոչ մի արտառոց բան չկա, ասել է Փաշինյանը:

Փաշինյանը կոչ է արել սկսել հենց իրենցից՝ պայմանավորվել, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

11:53 06.05.2025

Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:46 06.05.2025

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

11:34 06.05.2025

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

11:04 06.05.2025

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

10:58 06.05.2025

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարել է Ադրբեջանում իր գործունեությունն ավարտելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կայքում։ Նշվում է, որ Ադրբեջանում իր 30-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու գործում՝ բարելավելու մայրական առողջության պահպանությունը, պայքարելու գենդերային բռնության դեմ ու խթանելու գիտահեն ժողովրդագրական քաղաքականությունը։ […] ...

Շոլցն իր հրաժեշտի խոսքում ասել է, որ Մերցի օրոք Գերմանիան դժվարին ժամանակներ կունենա

10:51 06.05.2025

Շոլցն իր հրաժեշտի խոսքում ասել է, որ Մերցի օրոք Գերմանիան դժվարին ժամանակներ կունենա

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը մայիսի 5-ի երեկոյան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի ելույթ ունեցավ, որում խոսեց երկրի հաջորդ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար սպասվող դժվար ժամանակների մասին։ Հրաժեշտի արարողությունը հեռարձակվել է գերմանական Phoenix հեռուստաալիքի YouTube-յան էջում։ «Դժվարին ժամանակներում, որոնք անկասկած կառաջանան, մաղթում եմ ձեզ հանդիպումներ, որոնցից կարող եք ուժ և վստահություն քաղել», -ասել է Շոլցը։ Բացի […] ...

BACK_TO_TOP