13:57 29.04.2021
ՀՀ Վարչական դատարանն այսօր, դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, սկսել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումի քննությունը` իրեն պաշտոնից ազատելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
Հայցվորի ներկայացուցիչն այսօր դատարանում ներկայացրել է այն հիմքերը, որոնց առկայությամբ տվյալ հրամանագիրը խախտում է ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածներ: Նա, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եվրոպական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 13-րդ հոդվածին, նշել է, որ չի ապահովվել Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը:
Հայցվորի ներկայացուցիչը անդրադարձել է նաև Yerevan.today լրատվական կայքում Խաչատրյանի վերաբերյալ հոդվածին.
«Քանի որ ժամանակագրական տեսանկյունից դեպքերի դասավորվածությունն այնպիսին է եղել, որ հրամանագրի կայացումը և Yerevan.today-ի հոդվածի հրապարակումը տեղի են ունեցել նույն օրը, ենթադրաբար, ազատման հիմքում դրված է կայքում հրապարակված հոդվածը։ Սակայն հայցվորից բացատրություն չի պահանջվել այդ հոդվածի վերաբերյալ։ Ներկայացուցիչը պնդել է, որ ՀՀ նախագահը խախտել է ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասը. «Հապճեպ որոշումը կայացնելիս նախագահը լիազորություն իրականացնելիս չի ապահովել անաչառություն»։
Ըստ հայցվոր կողմի՝ հայցի հիմքերից մեկն էլ խտրական վերաբերմունքն է։
Դատավոր Մերի Համբարձումյանն ասաց, որ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ՝ դատավարության նոր մասնակցին ներգրավելու, դատավարությանը մասնակից դարձնելու նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցչին, նաև լրացուցիչ ապացույց ձեռք բերելու նպատակով։
Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբը: Դատարան այսօր որպես երրորդ կողմ ներգրավեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...