Կրեմլում հայտարարել են, որ չեն հանդուրժի այն, ինչ հիմա անում են չեխերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կրեմլում հայտարարել են, որ չեն հանդուրժի այն, ինչ հիմա անում են չեխերը

13:40 29.04.2021

Ռուսաստանը չի հանդուրժի «այն, ինչ հիմա անում են Չեխիայում», նրանց միանում են բուլղարացիները և մյուսները», և ՌԴ-ն դա հստակ ցույց է տալիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք դա չենք հանդուրժելու, և մենք դա այլևս չենք հանդուրժում։ Մենք դա հստակ ցուցադրում ենք»,- ասել է Պեսկովը։

Պրահան ապրիլի կեսերին ՌԴ հատուկ ծառայություններին մեղադրել է 2014 թվականին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասնակցության մեջ: Չեխիան երկրից արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների։ Ի պատասխան՝ Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել չեխական դիվանագիտական առաքելության 20 աշխատակցի՝ հայտարարելով, որ պայթյունի մեղադրանքներն անհեթեթ են, մերկապարանոց են և հորինված։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Պրահան որպես ոչ բարեկամական գործողությունների ռուսական պատասխան ստացել է այն, ինչի մասին չի երազել անգամ սարսափելի երազում:

Ավելի ուշ Բուլղարիայի դատախազությունը հայտարարել է, որ Ռուսաստանի վեց քաղաքացիներ կասկածվում են 2011, 2015 և 2020 թվականներին Բուլղարիայի գործարաններում և ռազմական պահեստներում պայթյունների մեջ:

Ինչպես ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սոֆիան նման հայտարարություններով որոշել է գերազանցել չեխերին։ Խոսելով Բուլղարիայի հայտարարությունների մասին՝ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանին կարող են մեղադրել նաև 1914 թվականին էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP