13:47 29.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
«Արդեն ավելի, քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Եվ, ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է: Խոսքը կորոնավիրուսից պատվաստման գործընթացի մասին է: Իհարկե, պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք, գուցե, անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց մենք հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլև՝ տնտեսական»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից, և նաև որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաև այս չափանիշով:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից պատվաստման գործընթացի վերաբերյալ.
«Այսօր մենք գրանցել ենք 656 դրական նոր դեպք: Այս պահին ունենք վարակված 3 257 քաղաքացի, որից ավելի քան 2000-ը գտնվում է հիվանդանոցներում: Երեկ, ցավոք, գրանցել ենք 16 մահ: Եվ մեծ ցավով պիտի նշեմ, որ մահվան դեպքերով արդեն հատել ենք 4000-ի սահմանը:
Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ, Հայաստանում հասանելի են պատվաստանյութները, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Մի քանի օր է արդեն, կարելի է ասել, որ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Եվ մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը: Անկախ կցագրված վայրից, սիրելի քաղաքացիներ, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բավական բանուկ մասերում, և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:
Պատվաստումների գործընթացը, իհարկե, առաջնահերթ ունի առողջապահական նշանակություն: Այն միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու և թույլ տալու, որպեսզի մենք ի վերջո այս թեման փակված համարենք: Եվ պատվաստումը 100 տոկոսով, բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ կողմնակի ծանր ազդեցության, գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք COVID-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր և, ցավոք, նաև մահվան դեպքերով: Ուստի, խնդրում եմ, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ ներգրավվենք պրոցեսին, և մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարևոր խնդիր է, որ պետք է լուծենք: Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ ևս: Ինձ զգում եմ շատ լավ և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»:
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է պատվաստվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
«Մենք այսօր ունենք հետևյալ պատվաստանյութները՝ «Աստրազենեկա», «Սպույտնիկ V» և առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից պատվաստանյութ: Եկեք արձանագրենք հետևյալը. եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի: Մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների և գործընկերների նկատմամբ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, և ինչպես տեսնում եք՝ նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,– նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ լրատվական շատ մեծ շահարկումներ կան այս առումով:
«Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական: Այնպես, որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե հիմա մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք ուրեմն պայմանավորվենք հետևյալը. նախ՝ մենք, հետո՝ մեր գերատեսչություններում աշխատող մեր գործընկերները: Ի միջի այլոց, շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը: Եկեք արձանագրենք: Ես չգիտեմ, դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսվա ընթացքում պարտադիր է, որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք, դա ակնհայտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն մեկ անգամ ևս ընդգծել է պետական բոլոր մարմիններում պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների վերադարձի հարցին և նշել.
«Դուք գիտեք, որ մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց, ռազմագերիներին պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց: Ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունն ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Սա շատ կարևոր արձանագրում է: Ընդ որում, կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչն, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է: Այս իմաստով ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...