19:46 29.04.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Shantnews-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հարցին։
«Մարիա Վլադիմիրովնա, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման։ Ավելի ուշ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ պատրաստվում է համատեղ առաջարկ հակամարտության կարգավորման շուրջ։ Ըստ էության, գուցե, Դուք առայժմ պատրաստ չեք բացել փակագծերը, բայց ինչպիսի՞ առաջարկ է դա՝ ըստ ձևաչափի, արդյո՞ք դա ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում է, երկու նախագահների հայտարարություն է, թե՞ Ձեր արտգործնախարարության գծով է։ Փորձագետներն արդեն ենթադրություններ են անում, որ ամենայն հավանականությամբ, դիտարկվում է խաղաղապահ զորակազմի ընդլայնման հնարավորությունը, որպեսզի թույլ չտրվի իրավիճակի սրում, որպեսզի ամրապնդվի հրադադարի ռեժիմը։ Նաև բազմաթիվ ենթադրություններ կան այն մասին, որ գուցե արդեն կան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մեխանիզմներ՝ հաշվի առնելով, որ ֆրանսիական կողմն այդ հարցում հետևողական է։ Ֆրանսիայի Սենատը համապատասխան բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղն անկախ երկիր ճանաչելու հարցով։ Կցանկանայի Ձեր մեկնաբանությունը ստանալ այս հարցի վերաբերյալ»,- հարցրեց Shantnews-ի թղթակիցը։
«Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցին, ապա դրա մանրամասները հրապարակվել են Կրեմլի կայքում։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր առաջադրած հարցերի ամբողջ համալիրին, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է։ Առայժմ միայն այսքանը կարող եմ ասել այդ հարցի շուրջ»,- պատասխանեց Մարիա Զախարովան։
Վահե Ավանեսյանի պարզաբանող հարցին՝ արդյո՞ք այդ առաջարկությունը կլինի Մինսկի խմբի շրջանակներում, Մարիա Զախարովան ասաց, որ մեկնաբանություն չունի․
«Ես այս առնչությամբ լրացուցիչ մեկնաբանություն չունեմ։ Եթե մեկնաբանություն լինի, ես Ձեզ հետ կկիսվեմ։ Տվյալ պահին այս թեմայի շուրջ միայն այսքանը կարող եմ ասել»։
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...