Ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում. Բրազիլիայում ՀՀ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում. Բրազիլիայում ՀՀ դեսպան

16:16 30.04.2021

Բրազիլիայում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հարցազրույց է տվել Բրազիլիայի խոշորագույն Estado de S. Paulo օրաթերթին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում ՀՀ դեսպանն ասել է, որ նախագահ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում:

«Հայաստանը ողջունում է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա հստակորեն բնորոշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն: Մենք ուզում ենք հավատալ, որ այս պատմական հռչակագիրը միջազգային հարաբերություններում բացում է նոր դարաշրջանի սկիզբ, դարաշրջան, երբ համամարդկային արժեքներն ու պատմական արդարությունը վեր են ընթացիկ պահի նեղ քաղաքական նկատառումներից»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքերով՝ այս հայտարարությունը եկավ որպես 2019-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների և մինչ այդ երկրի բոլոր նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տրամաբանական հետևանք: Դա նաև նախագահ Բայդենի ամուր բարոյական կեցվածքի, պարկեշտության և արդարության սկզբունքներին նրա հավատարմության դրսևորում է:

«Ցեղասպանության ողբերգական օրերին Միացյալ Նահանգների կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայ ազգի: Կ. Պոլսում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենտաուն առաջինն էր, որ նկարագրեց ցեղասպանության սարսափներն իր պաշտոնական զեկույցներում: Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությունն ու արդարությունը պաշտպանելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթը: Մենք շնորհակալ ենք նրան նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը հարգելու համար»,- ասել է Արման Հակոբյանը:

Նա հավելել է, որ ինքը Ցեղասպանություն վերապրածի թոռ է: «Տատս, որ ծնվել էր Վանա լճի ափին գտնվող Արճեշ քաղաքում, ականատես է եղել իր ծնողների և հինգ մանուկ եղբայրների ու քույրերի սպանդին Օսմանյան ոստիկանության կողմից: Ընտանիքի քուրդ հարևանների ողորմության պատճառով նա փրկվեց և հայտնվեց բազմաթիվ մանկատներից մեկում, որոնք Հայաստանում և Մերձավոր Արևելքում հիմնադրել էր ամերիկյան մարդասիրական Near East Relief կազմակերպությունը, որը պատսպարեց, խնամեց և կյանքի վերադարձրեց ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայ որբերի: Իմ ընտանեկան պատմության պատճառով նախագահ Բայդենի խոսքերը շատ ուժեղ հուզական ազդեցություն թողեցին ինձ վրա»,- ասել է դեսպանը:

Հակոբյանն ընդգծել է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մարդկության համար համընդհանուր խնդիր է: Այս հռչակագիրը զգալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և ցեղասպանության կանխարգելման գործում:

«Ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու անհրաժեշտության մասին նախագահ Բայդենի խոսքերը հիշեցնում են «ցեղասպանություն» եզրույթ ստեղծող և ցեղասպանության հանցագործության կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինի խոսքերը: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Կոնվենցիան ներկայացնելիս նա ասաց, որ մարդկությունը պետք է կանխի այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Առաջին և հրեաների հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- նշել է նա:

Դեսպանը հավելել է, որ այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ պաշտոնական շփում չկա: Թուրքիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, արգելափակում է ընդհանուր սահմանը և փորձում է կիրառել տնտեսական և քաղաքական-ռազմական հարկադրանքի միջոցներ:

«Ինչ վերաբերում է Բրազիլիային, ապա ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին քայլերն արդեն արված են: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Դաշնային Սենատը ընդունեց հայ ժողովրդի հետ համերաշխության հայտարարություն: Նախաձեռնությամբ հանդես էին եկել սենատորներ Ալոիսիո Նունես Ֆերեյրան, որը հետագայում ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը և պաշտոնական այց կատարեց Հայաստան, և Ժոզե Սեռան: Հուսով եմ, որ Բրազիլիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նույնպես շուտով կհասնի իր տրամաբանական ավարտին»,- եզրափակել է Արման Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP