20:06 29.01.2018
«Այսուհետ նման խնդիր չի լինի: Վերականգնողական բուժման կարիք ունեցողները կբուժվեն Հայաստանում: Այլ է հարցը, որ վիրահատությունների տեսակներ լինեն, որոնք չեն կատարվում Հայաստանում: Բայց դա վերականգնողական բուժման հետ կապ չունի»,- նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ծնոտիցս մտել է ողնաշար, ամբողջ ողնուղեղս ջնջխված է: Սկզբնական շրջանում միայն աչքերս էի շարժում, հիմա ձեռքերս, ոտքերս: Նույնիսկ օգնելով քայլ եմ քցում: Էդքան առաջընթաց կա»,- ասում է Ավետիսը:
Ավետիսի վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի: Այդ իրավիճակներից գրեթե դուրս չեն գալիս, բայց նա դուրս է եկել: 7 ամիս մնացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիմա արդեն քայլում է, թեկուզ դժվարությամբ ու սարքի միջոցով: Հարցնում եմ՝ արդյո՞ք հավատում է, որ ինքնուրույն է քայլելու: Պատասխանում է.
«Անպայման, շուտով: Ես էլ գիտեմ, որ շուտով պետք է քայլեմ»:
Սեղմում եմ 21-ամյա Ավետիսի դեռ չբացվող ձեռքը ու հասկանում, որ խոսքերի մեջ միայն ցանկություն չէր, այլև մեծ կամք:
Իսկ մյուս սենյակում արդեն Ռոլանդի հետ ենք հանդիպում: Ռոլանդը վիրավորվել է Թալիշում, դարձյալ ապրիլի 4-ին:
«Մենակ սիրտս է աշխատել, մնացած բոլոր օրգաններս վնասված են եղել՝ լյարդ, աղիներ, թոքեր: Արհեստական շնչառության սարք են միացրել, որ կարողանամ վիրահատության ժամանակ շնչել»,- պատմում է Ռոլանդը:
Իմ խնդրանքով բեկորային վնասվածքների ու վիրահատությունների սպիներն է ցույց տալիս: 12 վիրահատություն է տարել, հետո մի քանի ամիս բուժվել Ռուսաստանի Դաշնությունում: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է ընթանում բուժումը:
«Կախված է իմ օրգանիզմից, իմ պարապմունքներից, ինչպես կտրամադրվեմ: Գիտեմ, որ քայլելու եմ: 1.5 տարում սկսել եմ ոտքերս զգալ, կողիս մկանները զգալ, մեջքս նորմալ զգալ»,- ասում է Ռոլանդը:
Բուժվելուց հետո դարձյալ գնալու է գյուղ, շարունակելու է աշխատել: Տրակտորիստ է 20-ամյա Ռոլանդը: Ասում է, որ մասնագիտությունը շատ է սիրում: Հարցնում եմ՝ սիրած աղջիկ ունե՞ս:
«Դա հետո, երբ դուրս գամ այս ամենի միջից»,- պատասխանում է Ռոլանդը:
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:29 21.08.2025
Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համարԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...
22:25 21.08.2025
Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներՕգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...
22:19 21.08.2025
Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումներըԿադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: ...