27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց

10:36 06.05.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններվ: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Քրեական օրենսգրքով մեղադրված անձանց նկատմամբ կառավարությունը պատրաստվում է համաներում կիրառել: Օրենքի նախագիծն այսօր առավոտյան ընդունվել էր առաջին ընթերցմամբ, իսկ փակ նիստից հետո՝ երկրորդ ընթերցմամբ: Արդարադատության փոխնախարարը նշել է, որ շահառուների ցանկն ընդլայնվել է: Համաներումը կիրառելի կդառնա ոչ միայն մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 26-ը, այլև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց համար:

Ընդունվել են նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ նախագծեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

Երևանի Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը

17:48 13.08.2025

Երևանի Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածեր չկան: Ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության՝ վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար ետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լաբորատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել: Պարեկային […] ...

Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

17:42 13.08.2025

Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

Անգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Քրիստալ Փելասի» ղեկավարությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ ի նշան ՈՒԵՖԱ-ի դեմ բողոքի: «Այն ժամանակ, երբ մենք պետք է տոնեինք Անգլիայի Սուպերգավաթում մեր հաղթանակը, ՈՒԵՖԱ-ի և սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը ցույց տվեց, որ մարզական արժեքները կորցնում են իրենց իմաստը: Մենք մայիսին գավաթի եզրափակչում հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին» և նվաճեցինք Եվրոպա լիգայում […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

17:35 13.08.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, […] ...

Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններում

17:27 13.08.2025

Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններում

Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։ Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող […] ...

BACK_TO_TOP